https://armeniasputnik.am/20230119/baqun-khatarum-e-khaghaghutjan-janqery-hhn-ev-kiprvosy-khvorhrdakcutjun-en-anckacrel-54065508.html
Բաքուն խաթարում է խաղաղության ջանքերը. ՀՀ–ն և Կիպրոսը խորհրդակցություն են անցկացրել
Բաքուն խաթարում է խաղաղության ջանքերը. ՀՀ–ն և Կիպրոսը խորհրդակցություն են անցկացրել
Պարույր Հովհաննիսյանը Կիպրոսի ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարին ասել է, որ Արցախը կանգնած է հումանիտար ճգնաժամի սպառնալիքի առջև: 19.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-19T20:47+0400
2023-01-19T20:47+0400
2023-01-19T20:48+0400
հայաստան
կիպրոս
ադրբեջան
պարույր հայրիկյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/01/13/54063053_21:0:1580:877_1920x0_80_0_0_85d405acb5680aac664255c2800b0d9e.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Երևանում Հայաստանի և Կիպրոսի հանրապետությունների արտաքին գործերի նախարարությունների միջև կայացած քաղաքական խորհրդակցությունների շրջանակում կողմերը քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ տեղաշարժի արգելափակման հետևանքները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։Քաղաքական խորհրդակցությունների ժամանակ հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, կիպրականը՝ Կիպրոսի ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Կորնելիոս Կորնելիուն։Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները նաև խոսել են հայ-կիպրական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակի մասին, գոհունակությամբ ընդգծել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի վերաբերյալ, ներառյալ՝ համագործակցությունը ԵՄ շրջանակներում։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրել` երկկողմ համագործակցության առկա ներուժը լիարժեք իրացնելու համար։Առանձնահատուկ ընդգծվել է Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի միջև ձևավորված եռակողմ համագործակցության կարևորությունը։Կիպրական պատվիրակությունը նաև այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը, որը վերականգնվեց դեկտեմբերի 16–ի առավոտյան։Գազամատակարարումը կրկին ընդհատվեց, ապա ժամեր անց վերականգնվեց նաև հունվարի 17–ին։Հունվարի 18-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
կիպրոս
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/01/13/54063053_216:0:1385:877_1920x0_80_0_0_ef0b813d7ace9bb4597bfdb1cd876e83.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, կիպրոս, ադրբեջան, պարույր հայրիկյան
հայաստան, կիպրոս, ադրբեջան, պարույր հայրիկյան
Բաքուն խաթարում է խաղաղության ջանքերը. ՀՀ–ն և Կիպրոսը խորհրդակցություն են անցկացրել
20:47 19.01.2023 (Թարմացված է: 20:48 19.01.2023) Պարույր Հովհաննիսյանը Կիպրոսի ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարին ասել է, որ Արցախը կանգնած է հումանիտար ճգնաժամի սպառնալիքի առջև:
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Երևանում Հայաստանի և Կիպրոսի հանրապետությունների արտաքին գործերի նախարարությունների միջև կայացած քաղաքական խորհրդակցությունների շրջանակում կողմերը քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ տեղաշարժի արգելափակման հետևանքները։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Քաղաքական խորհրդակցությունների ժամանակ հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, կիպրականը՝ Կիպրոսի ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Կորնելիոս Կորնելիուն։
«Հովհաննիսյանը հանգամանորեն ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ տեղաշարժի արգելափակման հետևանքները՝ շեշտելով, որ Արցախը կանգնած է հումանիտար ճգնաժամի սպառնալիքի առջև: Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության ապօրինի գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը և առավելապաշտական կեցվածքը լրջորեն խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու ջանքերը»,– ասված է հաղորդագրությունում։
Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները նաև խոսել են հայ-կիպրական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակի մասին, գոհունակությամբ ընդգծել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի վերաբերյալ, ներառյալ՝ համագործակցությունը ԵՄ շրջանակներում։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրել` երկկողմ համագործակցության առկա ներուժը լիարժեք իրացնելու համար։
Առանձնահատուկ ընդգծվել է Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի միջև ձևավորված եռակողմ համագործակցության կարևորությունը։
Կիպրական պատվիրակությունը նաև այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը, որը
վերականգնվեց դեկտեմբերի 16–ի առավոտյան։
Հունվարի 18-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։