00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Իրավիճակը Կիրանցում
Բագրատ Սրբազանին ու պատգամավոր Գառնիկ Դանիելյանին ոստիկաններն արգելում են մտնել Կիրանց
13:05
1 ր
Արծվիկ Մինասյան
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիվանագետներին փակ հանդիպման են հրավիրում․ Մինասյան
13:07
2 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատախազների աշխատավարձերն ապրիլից գրեթե կրկնակի կբարձրանան

© Sputnik / Aram NersesyanՀՀ դատախազության շենքը
ՀՀ դատախազության շենքը - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2023
Բաժանորդագրվել
Արդարադատության նախարարությունն իր առաջարկը հիմնավորում է դատախազների աշխատանքի բարձր ռիսկայնությամբ ու ցածր գրավչությամբ։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների հերթական նախագիծը, ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ, ներկայացվելու է ԱԺ հաստատմանը։
Խոսքն այս անգամ դատախազների աշխատավարձը գրեթե կրկնակի (92%-ով) բարձրացնելու մասին է։
Դատախազությունում որոշ պաշտոնյաների հավելավճարները կհասնեն աշխատավարձի 100-120 տոկոսին
Արդատարադատության ախարարության հեղինակած նախագծով աշխատավարձի բարձրացման անհրաժեշտությունը պատճառաբանվում է դատախազի աշխատանքի «առանձնակի ռիսկային» լինելու հանգամանքով։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է` վիճակագրությունը ցույց է տալիս, որ դատախազները կաշառք են վերցնում կամ պաշտոնեական դիրքը չարաշահում ավելի շատ սպանության, առևանգման, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, բժշկական սխալի, խարդախության, քրեական ենթամշակույթի հետ կապված հանցագործությունների, վթարների, խուլիգանությունների, խոշտանգումների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ դեպքերով, քան կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերի վարույթի ընթացքում։
Բացի այդ նշվում է, որ վերջին տարիներին քրեական գործերի քանակն աննախադեպ աճել է, և աշխատանքի գերծանրաբեռնվածության ու ցածր վարձատրության պայմաններում դատախազի աշխատանքը կորցրել է գրավչությունը։
Անգամ երիտասարդ մասնագետները, բուհն ավարտելուց հետո, դատախազությունում 3-4 տարի աշխատելով ու մասնագիտական փորձառություն ձեռք բերելով, անցնում են փաստաբանական աշխատանքի, որտեղ, ըստ արդարադատության նախարարության` «ավելի քիչ աշխատանքային ռեսուրսներ ծախսելով, զերծ լինելով հանրային պատասխանատվությունից և ազդեցությունների ռիսկերից», ստանում են դատախազի աշխատավարձը բազմապատիկ անգամ գերազանցող վարձատրություն:
Հանուն քաղաքացիների. դատավորների աշխատավարձը 50-80%-ով կբարձրանա
Այսպիսով, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով կառավարությունն առաջարկում է վճարել ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92%–ի չափով:
Չափը որոշելիս հիմք է ընդունվել Հակակոռուպցիոն կոմիտեում 2023թ. հունվարի 1-ից սահմանված նույն հավելավճարի չափը։
Դատախազների հավելավճարները նախատեսվում է վճարել 2023թ–ի ապրիլից սկսած։
Արդարադատության նախարարությունը նաև հաշվարկել է, որ 2023թ. ապրիլ-դեկտեմբեր ամիսների համար ՀՀ 432 դատախազներին ամսական դրույքաչափի 92%-ի չափով հավելում տրամադրելու համար ՀՀ պետական բյուջեից կծախսվի հավելյալ 2 մլրդ 443 մլն դրամ։
Լրահոս
0