00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԽ–ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել դուրս բերել զորքերը ՀՀ տարածքից. Փաշինյան

Եվրախորհրդարան - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2023
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը շեշտեց, որ ԵԽ–ն իր զեկույցում նաև մտահոգություն է արտահայտել Ադրբեջանի ԶՈւ կողմից հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց նկատմամբ պատերազմական հանցագործությունների ու անմարդկային վերաբերմունքի կապակցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ հունվարի 18-ին ընդունած ԵԽ դատապարտող զեկույցում չափազանց կարևոր արձանագրումներ կան տարածաշրջանի և ՀՀ–ի մասին։ Այսօր ՀՀ կառավարության նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մասնավորապես` զեկույցը խստորեն դատապարտում է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ 2022թ–ի սեպտեմբերի ագրեսիան, որը գնահատել է որպես զինադադարի խախտում և խաղաղության գործընթացի համար բացասական հետևանքներ ունեցող ակցիա։ Վերահաստատել է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը պետք է լիարժեքորեն հարգվի, և Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել անմիջապես դուրս բերել զորքերը ՀՀ բոլոր տարածքներից։ Համոզմունք է արտահայտել, որ ռազմական միջոցներով ՀՀ–ի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնել հնարավոր չէ։ Դա պահանջում է համապարփակ քաղաքական կարգավորում` միջազգային իրավունքի համապատասխան, ներառյալ ՄԱԿ–ի կանոնադրությունը, ԵԱՀԿ 1975թ–ի Հելսինկյան եզրափակիչ ակտը, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ–ի 2009թ հիմնարար «Տարածքային ամբողջականության, ինքնորոշման և ուժի չկիրառման»սկզբունքները,– ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նաև նշեց, որ ԵԽ–ն իր զեկույցում նաև մտահոգություն է արտահայտել Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց նկատմամբ պատերազմական հանցագործությունների ու անմարդկային վերաբերմունքի կապակցությամբ` Ադրբեջանի իշխանություններին կոչ անելով ազատել ռազմագերիներին։
Հիշեցնենք` հունվարի 18-ին Եխ–ն ընդունել է «Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության իրականացում. 2022թ. տարեկան զեկույց» (CFSP) բանաձևը։
Ըստ CFSP զեկույցի՝ Թուրքիայի վերաբերյալ հատվածում նշվում է Հարավային Կովկասում, ի թիվս այլ տարածաշրջանների, երկրի շարունակական ապակայունացնող գործողությունների մասին:
Նշենք, որ CFSP-ն արտաքին քաղաքական հարցերով ԵԽ տարեկան հիմնական զեկույցն է, և դրանում որևէ ձևակերպման համաձայնեցում ու ընդունում ձևավորում է ԵԽ միասնական քաղաքական գիծը:
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
Լրահոս
0