00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԽ–ն Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքների մասին հրատապ բանաձև է ընդունել

© AP Photo / Jean-Francois BadiasԵվրախորհրդարան
Եվրախորհրդարան - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2023
Եվրախորհրդարան
Բաժանորդագրվել
Բանաձևի տեքստում նշվում է, որ շրջափակումը մարդասիրական լուրջ ճգնաժամի է հանգեցրել, ինչն անդրադարձել է բնակչության առավել խոցելի խմբերի վրա։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Եվրախորհրդարանը «Լեռնային Ղարաբաղի շրջափակման մարդասիրական հետևանքների մասին» հրատապ բանաձև է ընդունել։ Տեղեկությունը Twitter–ում հայտնում է Բելգիայում Հայաստանի դեսպանատունը։
Բանաձևի տեքստում նշվում է, որ ինքնահռչակ բնապահպանների կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի փակման հետևանքով խախտվել է հիմնական ապրանքների և ծառայությունների, այդ թվում՝ սննդամթերքի, վառելիքի և դեղորայքի հասանելիությունը 120 000 հայերի համար, որոնք փաստացի շրջափակման մեջ են։
Շրջափակումը մարդասիրական լուրջ ճգնաժամի է հանգեցրել, ինչն անդրադարձել է բնակչության առավել խոցելի խմբերի վրա։ Ծանր հիվանդ բուժառուների տեղափոխումը գրեթե անհնար է, այս իրավիճակում մեկ մահվան ելք է արձանագրվել։ Բացի այդ, հարյուրավոր ընտանիքներ բաժանված են իրարից։
Մարդասիրական ճգնաժամն ավելի վատթարացել է Ադրբեջանի կողմից ԼՂ–ում բնական գազի մատակարարումն արգելափակելու պատճառով, ինչի հետևանքով տներ, հիվանդանոցներ և դպրոցներ են մնացել առանց ջեռուցման։
Ադրբեջանը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր միջազգային պարտավորությունները, որոնց համաձայն` Ադրբեջանը պետք է երաշխավորի միջանցքով երկկողմանի ուղղությամբ տեղաշարժվող մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը։
Տեքստում նշվում է նաև, որ Լաչինի միջանցքի ճանապարհին առկա խոչընդոտները արգելակում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և խաթարում միջազգային վստահությունը։
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները` Եվրախորհրդարանը.
1.
Ցավում է Լաչինի միջանցքի շրջափակման և ԼՂՀ հակամարտության հետևանքով առաջացած ողբերգական մարդասիրական հետևանքների համար,
2.
Հորդորում է Ադրբեջանին հարգել և կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և անհապաղ բացել Լաչինի միջանցքը, որպեսզի ապահովվի ազատ տեղաշարժն ու հիմնական ապրանքների և ծառայությունների հասանելիությունը` այդպիսով երաշխավորելով տարածաշրջանի անվտանգությունն ու պահպանելով մարդկանց գոյության միջոցները,
3.
Ընդգծում է համապարփակ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությունը, որը պետք է երաշխավորի ԼՂ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել ԼՂ–ում ապրող հայերի իրավունքները և զերծ մնալ հայերի նկատմամբ խտրականություն սերմանող և ԼՂ–ն լքելու հորդորներով սադրիչ հռետորաբանությունից,
4.
Հորդորում է Ադրբեջանին հետագայում զերծ մնալ Հայաստանի և ԼՂ–ի միջև տրանսպորտային, էներգետիկ և կոմունիկացիոն կապերը խաթարելուց,
5.
Վճռականորեն դատապարտում է այն, որ Ադրբեջանն իրավապաշտպաններին քավության նոխազ է դարձնում, և հորդորում է ԵՄ ներկայացուցչություններին և անդամ երկրներին աջակցել իրենց աշխատանքին,
6.
Կարծում է, որ ՌԴ խաղաղապահները, ՄԱԿ–ի մանդատի համաձայն, պետք է հրատապ փոխարինվեն ԵԱՀԿ միջազգային խաղաղապահներով,
7.
Հորդորում է ապահովել միջազգային կազմակերպությունների անարգել մուտքը ԼՂ` իրավիճակը գնահատելու և մարդասիրական անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար,
8.
Հորդորում է ՄԱԿ–ի կամ ԵԱՀԿ–ի փաստահավաք առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք` տեղում մարդասիրական իրավիճակը գնահատելու համար,
9.
Հորդորում է Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա անհապաղ վերսկսել առանց նախապայմանների բանակցությունները,
ԵԽ–ն 10-րդ կետում հորդորում է ակտիվ մասնակցություն ցուցաբերել ԼՂ բնակչությանը «Բաքվի ակտիվության» հետևանքներից զերծ պահելու համար, Ռուսաստանի դերն անվանում է «ապակառուցողական», իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբին` «անգործունակ», իսկ 11-րդ կետում հանձնարարում է իր նախագահին ներկայիս բանաձևն ուղարկել Հայաստան, Ադրբեջան և միջազգային կազմակերպություններին։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը, որը վերականգնվեց դեկտեմբերի 16–ի առավոտյան։
Գազամատակարարումը կրկին ընդհատվեց, ապա ժամեր անց վերականգնվեց նաև հունվարի 17–ին։
Հունվարի 18-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0