00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:40
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
17:48
12 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
8 ր
Ուղիղ եթեր
19:01
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Դավիթ Մարգարյան
Ոչ թե այդ մարդիկ կմնան առանց աշխատանքի, այլ մենք կմնանք առանց այդպիսի բժիշկների.Մարգարյան
11:06
4 ր
Ռաֆայել Գևորգյան
ՓՄՁ-ին ուղղված նոր ծրագրով առաջնայինը մտադիր ենք զարգացնել նրանց կարողությունները.Գևորգյան
11:11
6 ր
Ջոնի Մելիքյան
Արևմուտից ճնշումը սպասելի էր.Մելիքյան
11:19
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Տեղի ունեցածը մեծ հաջողություն եմ համարում․Փաշինյան
13:06
14 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կամո Շահինյան
Ուզո՞ւմ եք հրաժարական կտամ, ի՞նչ եք ուզում, ես ձեզ հետ եմ, իմ ժողովրդի հետ եմ․Շահինյան
14:22
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծրագիր կա․ Վազգեն Ազրոյանը մտադիր է լրջորեն զբաղվել Հայաստանի գեղասահքով

© Sputnik / Asatur YesayantsՎազգեն Ազրոյան
Վազգեն Ազրոյան - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2023
Բաժանորդագրվել
Վազգեն Ազրոյանը վստահ է, որ լեգեոներները սպորտը չեն փրկի, մասնագետներին պետք է տեղում մեծացնել։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի–Sputnik. Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները համաշխարհային մասշտաբի գեղասահորդներ դաստիարակելու համար։ Մեծ մոլորություն է կարծել, թե Հայաստանն ու գեղասահքն այնքան էլ համատեղելի չեն։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի եռակի չեմպիոն, NHK Trophy Գրան պրիի մեդալակիր, գեղասահքի միջազգային կարգի սպորտի վարպետ Վազգեն Ազրոյանը։
Չմշկավազորդների միջազգային միությունը բարձրացրել է գեղասահքի տարիքային շեմը
Հայտնի գեղասահորդը նշեց, որ Հայաստան է եկել կոնկրետ նպատակով՝ օգնել այս մարզաձևի զարգացմանը։ Նա արդեն հասցրել է հանդիպել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Մելոյանին և գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանին, և մեծ հույսեր է կապում նրանց աջակցության հետ։
«Իմ հնչեցրած որոշ գաղափարներ առակցություն ստացան։ Առաջիկայում գեղասահքի զարգացման կոնկրետ ծրագիր կներկայացնեմ», - ասաց Ազրոյանը։
Մարզիկը խոստովանեց` երազում է, որ հայկական գեղասահքը զարգացում ստանա, հայ մարզիկները կարողանան ամենաբարձր մակարդակով ելույթ ունենալ, իսկ այդ մարզաձևը մեծ ժողովրդականություն ձեռք բերի երեխաների, նրանց ծնողների շրջանում, տարածվի երկրում:
«Հայ ժողովուրդը երաժշտական է, արտիստիկ, պարասեր, ֆիզիոլոգիապես շատ եռանդուն։ Սրանք այն չափանիշներն են, որոնք բավարար են ամենաբարձր մակարդակով մարզիկներ դաստիարակելու համար։ Ուրեմն խնդիրն այլ է՝ չկա համակարգ, չկա կարգապահություն»,-ասաց Ազրոյանը։
Հայտնի են գեղասահքի ազատ ոճի պարի հաղթողները Պեկինի օլիմպիադայում
Նրա խոսքով՝ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է բազա, ռոտացիա, մտածված զարգացման գիծ, ինչպես նաև մարզիկներ, որոնք անընդհատ զարգանում ու աճում են։ Նույնը վերաբերում է նաև մարզչական կազմին. նրանք նույնպես պետք է մշտապես ապացուցեն իրենց մասնագիտական պիտանիությունը և ատեստավորում անցնեն։
Գեղասահորդը համոզված է, որ հայկական գեղասահքը սերունդների շարունակականության կարիք ունի։ Հայաստանը տարբեր հարթակներում պարբերաբար ներկայացնող լեգեոներները չեն օգնում հենց երկրում զարգացնել սպորտը։ Այդ պատճառով Ազրոյանը մտադիր է մարզիկների հետ աշխատել անմիջապես տեղում՝ կադրեր պատրաստելով ապագա առաջնությունների համար։
«Պարզապես պետք է դա անել աստիճանաբար` քայլ առ քայլ, բայց ճիշտ, պրոֆեսիոնալ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Ազրոյանին, ապա նա Թուրինի օլիմպիադայում գեղասահքի Հայաստանի հավաքականի դրոշակակիրն է։ Սառցե պարերով նա ելույթ է ունեցել Ռուսաստանի, իսկ ավելի ուշ՝ Հայաստանի անունից։ Ռուսաստանի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր է, Հայաստանի եռակի չեմպիոն՝ Անաստասիա Գրեբենկինայի հետ զույգում։ Ռուսաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ է:
Ազրոյանն ասաց, որ մարզչական առաջին քայլերն արել է մարզիչ Էթերի Թութբերիձեի հետ։
«Մենք աշխատել ենք մեկ տարի, դա Սոչիից առաջ նախաօլիմպիական տարին էր։ Օգնում էի Էթերի Գեորգիևնային աշխատել գեղասահորդներ Յուլիա Լիպնիցկայայի, Եվգենյա Մեդվեդևայի հետ, հետո առաջարկ ստացա Թաթարստանի Հանրապետության նախարարությունից, ու գնացի այնտեղ աշխատելու գլխավոր մարզչի պաշտոնում», - ասաց նա:
Մոսկվա վերադառնալուց հետո նա շարունակել է խորհրդատվություններ տրամադրել աշխարհի տարբեր երկրների բազմաթիվ մարզիկների: Հոր հետքերով է գնացել նաև նրա դուստրը՝ Վիկտորյա Ազրոյանը։ Նա գեղասահորդ Արթուր Գրուզդևի հետ կմասնակցի հունվարի 23-29-ը ֆիննական Էսպո քաղաքում կայանալիք գեղասահքի Եվրոպայի առաջնությանը, որտեղ ելույթ կունենա Հայաստանի հավաքականի կազմում:
Թինան և Սիմոնը անթերի էին. Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահը` հաղթանակի մասին
Լրահոս
0