Դիլիջանի թունելում ավտոմեքենաներ են բախվել. կա 2 տուժած

© Photo : ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունԴիլիջանի թունելում ավտոմեքենաներ են բախվել
Դիլիջանի թունելում ավտոմեքենաներ են բախվել - Sputnik Արմենիա, 1920, 20.01.2023
Դիլիջանի թունելում ավտոմեքենաներ են բախվել
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ավտովթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիները Դիլիջանի հիվանդանոցում են։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Դիլիջանի թունելում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով 2 քաղաքացի տուժել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Դեպքի մասին ահազանգը ստացվել է հունվարի 20-ին, ժամը 12։20-ին։
Պատահարի վայր է մեկնել փրկարար ծառայության հրշեջ–փրկարարական 1 մարտական հաշվարկ։
© Photo : ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունԴիլիջանի թունելում ավտոմեքենաներ են բախվել
ДТП в дилижанском тоннеле (20 января 2023). Тавуш - Sputnik Արմենիա, 1920, 20.01.2023
Դիլիջանի թունելում ավտոմեքենաներ են բախվել
«Պարզվել է, որ բախվել են «Mercedes 124» (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1948 թ.) և «Zil 131» (վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ Ա․ Բ․-ն և Ա. Ս.-ն (ծնված 1955 թ.) հոսպիտալացվել են»,– ասված է հաղորդագրությունում։
Տուժածները ներկայում Դիլիջանի հիվանդանոցում են, վերջիններիս առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Լրահոս
0