Հրդեհ Երևանի Ադոնցի փողոցում․ տուժել է մեկ քաղաքացի

© Photo : press office of the Rescue Service of the MIA of RAՀրդեհ Երևանի Ադոնցի փողոցում
Հրդեհ Երևանի Ադոնցի փողոցում - Sputnik Արմենիա, 1920, 20.01.2023
Հրդեհ Երևանի Ադոնցի փողոցում
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փրկարարները տարհանել են շենքի 20 բնակչի, այդ թվում 4 երեխայի։ Բնակարանը ամբողջությամբ այրվել է։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։ Ժամը 17։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադոնցի փողոցի թիվ 6/2 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
© Photo : press office of the Rescue Service of the MIA of RAՀրդեհ Երևանի Ադոնցի փողոցում
Пожар в одном из квартир в жилом комплексе Ераз (20 января 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.01.2023
Հրդեհ Երևանի Ադոնցի փողոցում
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ ու Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ադոնցի փողոցի թիվ 6/5 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում։ Հրդեհի հետևանքով տուժել է մեկ քաղաքացի (Դ․ Մ․, ծնված 1959 թ․)։
© Photo : press office of the Rescue Service of the MIA of RAՀրդեհ Երևանի Ադոնցի փողոցում
Пожар в одном из квартир в жилом комплексе Ераз (20 января 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.01.2023
Հրդեհ Երևանի Ադոնցի փողոցում
Փրկարարները տարհանել են շենքի 20 բնակչի, այդ թվում 4 երեխայի։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։25-ին, մարվել՝ 18։55-ին։ Բնակարանը (47 քմ) ամբողջությամբ այրվել է։
Լրահոս
0