00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բարի ցանկությո՞ւն, թե՞ պետական ծրագիր. ՀՀ պարենային անվտանգությունը վտանգված է

© Sputnik / Andranik GhazaryanԱրոտավայր
Արոտավայր - Sputnik Արմենիա, 1920, 21.01.2023
Արոտավայր
Բաժանորդագրվել
Էկոնոմիկայի նախարարությունը խոստանում է գյուղատնտեսության համախառն արտադրանքը մինչև 2026թ․–ը հասցնել 1,4 տրլն դրամի։ Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը գերատեսչության ծրագիրը համարում է բարի ցանկություն` առանց իրականացման հստակ մեխանիզմների։
Կլիմայի փոփոխության հետևանքով մինչև 2030 թվականը Հայաստանում արոտավայրերը կկրճատվեն 19-22%-ով, դրանց բերքատվությունը` 4-10%-ով։ Արդյունքում` խիստ կնվազի անասնակերի արտադրության ծավալը, ինչն էլ բացասաբար կազդի ոչ միայն անասնաբուծության ոլորտի, այլ ընդհանրապես ՀՀ պարենային անվտանգության վրա։ Այս մտահոգիչ կանխատեսումը դրվել է ՀՀ գյուղատնտեսության ռազմավարության` էկոնոմիկայի նախարարության մշակած 2023-2026 թվականների միջոցառումների ծրագրի հիմքում։
Ծրագրի նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման е-draft հարթակում և մոտ ապագայում կներկայացվի կառավարության հաստատմանը։
Դրանով գյուղոլորտի համար պատասխանատու գերատեսչությունն առաջարկում է գյուղատնտեսությանն ու գյուղացիական տնտեսություններին սպառնացող վտանգները մեղմելու մի շարք միջոցառումներ` ապահովագրություն, սերմերի ու տնկանյութի արտադրության խթանում, անասնակերի ու կերային մշակաբույսերի արտադրության խրախուսում, ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների, գյուղատնտեսական տեխնիկայի, ագրոպարենային ոլորտի ընկերությունների արտադրական կարողությունների արդիականացում, ինտենսիվ այգեգործության, ջերմատների զարգացում, կարկուտից ու քամուց պաշտպանող ցանցերի կիրառում, չօգտագործվող հողերի զարգացում, տոհմային անասնաբուծության, թռչնաբուծության և ձկնաբուծության խթանում, «խելացի» անասնաշենքերի կառուցում և այլն։
Այս միջոցառումների արդյունքում մինչև 2026թ․–ը նախարարությունն ակնկալում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի աճ` տարեկան մինչև 1,4 տրլն դրամ` ներկայիս շուրջ 1 միլիարդի փոխարեն։
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը թերահավատորեն է վերաբերվում առաջարկվող միջոցառումներին ու դրանց հնարավոր արդյունքներին։

«Իհարկե, լավ է, որ ՀՀ կառավարությունը մտահոգվում է կլիմայի փոփոխության հետևանքով առաջացող խնդիրներով, բայց այն փոփոխությունները, որոնք առաջարկվում են կատարել այդ նախագծով, առանձնապես լավատեսական հույսեր չեն ներշնչում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Պետրոսյանն ուշադրություն հրավիրեց նախագծի այն հատվածին, որտեղ ասվում է, որ թվարկված միջոցառումների իրականացման արդյունքում ՀՀ պետական բյուջեի ծախսերն էական չեն ավելանա։ Նախկին փոխնախարարի համար անհասկանալի է` ինչպես են կյանքի կոչվելու առաջադրված քայլերը` առանց պետության ֆինանսական աջակցության։
«Այն, ինչ թվարկված է, շատ վերացական ձևակերպումներ են, բարի ցանկություններ, որոնց իրականացման մեխանիզմները, ֆինանսավորման աղբյուրները ես չեմ տեսնում։ Միայն դրսից ինչ–որ դրամաշնորհների կամ փոքր աջակցությունների վրա հույս դնելով` խնդիրը չի կարող լուծվել»,– ասաց Պետրոսյանը։
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է առաջիկա 7 տարում գյուղատնտեսական միավորումները համալրել տարեկան շուրջ 250 ժամանակակից սարքավորումներով, 500 միավոր գյուղատնտեսական տեխնիկայով, տարեկան հիմնել 1000 հա ինտենսիվ այգիներ ու ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած 25 «խելացի» անասնագոմ։ Թե այդ նպատակի համար պետությունն ինչ ֆինանսական աջակցություն է տրամադրելու, ծրագրում չի հստակեցվում։
Միջոցառումների ծրագրով առաջարկվում է նաև պետական աջակցությամբ ոռոգման արդիական համակարգեր ներդնել ու ջրավազաններ կառուցել տարեկան շուրջ 1000 հա տարածքներում։ Բայց թե ինչպիսի ու ինչ չափի աջակցություն է նախատեսում պետությունը, դարձյալ չի հստակեցնում։
Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը ևս խիստ կարևորում է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը` դա համարելով գյուղատնտեսության զարգացման համար թիվ մեկ պայմանը։
Ոռոգման ջրի խնդիրը լուծելու համար նա հատկապես շեշտադրում է ջրամբարաշինության ծրագրերի իրականացումը` հիշեցնելով, որ ՀՀ տարածքում տարեկան շուրջ 8 մլրդ խմ ջուր է գոյանում, որից Հայաստանն օգտագործում է միայն 2 միլիարդը։
Գյուղատնտեսության զարգացման 7-ամյա ծրագրում էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է նաև մշակովի դարձնել Հայաստանի վարելահողերի 75%-ը և խոշորացնել գյուղացիական տնտեսությունները` դրանց թիվը ներկայիս 317 000–ից հասցնելով 280 000-ի։
Այս ծրագրերի իրականացման համար ևս հստակ քայլեր Գառնիկ Պետրոսյանը չի տեսնում, ինչը լուրջ կասկածներ է հարուցում դրանց իրագործելիության վերաբերյալ։

«Խոսել ուղղակի ցանքատարածքների ավելացման մասին ու դրա տակ չդնել միջոցներ, կոնկրետ գործողություններ, կոնկրետ քայլեր, կոնկրետ միջոցառումներ, կլինի ընդամենը լավ ցանկություն, բարի ցանկություն, որը բացարձակապես իրատեսական չէ,– նշում է մեր զրուցակիցը,– եթե ուզում ենք գյուղատնտեսությունը զարգացնել, պետք է հասկանանք, որ առանց ներդրումների ոչնչի չենք հասնի։ Հորդորելով, համոզելով կամ առավել ևս վարչական ինչ–որ միջոցներ կիրառելով` մարդուն հնարավոր չէ ստիպել գյուղատնտեսությամբ զբաղվել։ Մարդը պետք է ունենա մոտիվացիա։ Եթե իմանա, որ կստանա բավարար եկամուտներ, միանշանակ կզբաղվի, հակառակ դեպքում թվեր հրապարակելը ընդամենը պարապ խոսակցություն կլինի»։

Պաշտոնական տվյալներով` 2021թ–ի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ 29 000 քառ. կմ (2 974 260 հեկտար) ընդհանուր տարածքից 21 000–ը (2 137 120 հեկտարը) գյուղատնտեսական նշանակության հողեր տնամերձ հողամասեր են, որոնցից ոռոգելի է 10 տոկոսից էլ պակասը։
Գյուղատնտեսական հողերի գրեթե կեսը արոտավայրեր ու խոտհարքներ են։ Վարելահողերը 443 420 հա են, ոռոգվող վարելահողերը` 117 040 հա։ Անգամ տնամերձ այգիների ու բանջարանոցների գրեթե կեսը ոռոգման ջուր չունեն։
Բացի այդ 2020թ–ի պատերազմի ու ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի հետագա հարձակումների հետևանքով Հայաստանի սահմանամերձ համայնքների վարելահողերն ու արոտավայրերը հայտնվել են թշնամու դիտակետում, և գյուղացիները փաստացի զրկված են դրանք օգտագործելու հնարավորությունից։
Թե իրականում ՀՀ գյուղատնտեսական նշանակության հողերից որքան մասն է անվտանգության բացակայության պատճառով դարձել չօգտագործվող, պաշտոնական տեղեկություններ չկան, բայց խոսքը Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզի տասնյակ գյուղերի հողատարածքների մասին է։
Հիշեցնենք` 2022–ի նոյեմբերի 16–ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 1991 թվականից Տավուշի մարզի Բերքաբեր, Պառավաքար գյուղի վարելահողերի մոտ 70 տոկոսը օկուպացված է, օկուպացված են նաև Վազաշեն և Այգեհովիտ գյուղերի վարելահողերը։
2021թ–ի մայիսից ի վեր ՀՀ սահմանամերձ տարածքներում խոտհարքներից, արոտավայրերից օգտվելը գրեթե անհնար է դարձել։
2022թ․ սեպտեմբերի 13-14-ին ՀՀ ներխուժման հետևանքով առաջ են եկել անվտանգության լրջագույն խնդիրներ նաև Սոթք, Այրք, Ջաղացաձոր, Կուտական, Փոքր Մասրիկ և այլ գյուղերի համար։ Գեղամաբակ, Ջաղացաձոր, Այրք, Վերին Շորժա, Ներքին Շորժա և այլ գյուղերի համար ջրային ավազաններն ու ջրի բնական աղբյուրները ադրբեջանական վերահսկողության կամ դիտարկման ներքո են հայտնվել 2021թ. մայիսից ու առավել խորացել 2022թ. սեպտեմբերի պատերազմից հետո. գյուղերում ջրի հասանելիության լուրջ խնդիրներ են ի հայտ եկել, կամ ջուր չկա առհասարակ:
Նշենք նաև, որ 2022թ–ի հունվար–սեպտեմբերին 2021–ի նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ–ում գյուղատնտեսությունը 0.7 տոկոս անկում է գրանցել։ Ընդ որում` անասնաբուծությունը նվազել է 4.1 տոկոսով, բուսաբուծությունը` 1.8 տոկոսով աճել։
Լրահոս
0