Հայաստանում կան փակ ճանապարհներ և մառախլապատ բնակավայրեր. ՓԾ

© Sputnik / Andranik GhazaryanՄառախուղ
Մառախուղ - Sputnik Արմենիա, 1920, 21.01.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, որոշ տեղերում մառախուղ է։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` Արագածոտնի մարզում շարունակում են փակ մնալ «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Գորիս քաղաքներում և Ալավերդի քաղաքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։
Ինչ վերաբերում է Լարսին, ապա Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Հայաստանում բենզինի գինը շարունակում է նվազել. ի՞նչ սպասել առաջիկայում
Լրահոս
0