00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեր ամենամեծ հակառակորդը քրեական մտածողությունն է. Նիկոլ Փաշինյանը` Գեղարքունիքում

© Photo : official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян на церемонии запуска работы подразделения патрульно-постовой службы (21 января 2023). Гегаркуник
Премьер-министр Никол Пашинян на церемонии запуска работы подразделения патрульно-постовой службы (21 января 2023). Гегаркуник - Sputnik Արմենիա, 1920, 21.01.2023
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզ, որտեղ այսօրվանից տրվել է պարեկային ծառայության մեկնարկը։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. ՀՀ ոստիկանությունն ունի կարմիր գիծ, և այդ կարմիր գիծն օրենքն է: Այն հատելու հնարավորություն որևէ մեկը չպետք է ունենա: Գեղարքունիքի մարզում այսպիսի հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առիթն այնտեղ պարեկային ծառայության ստորաբաժանման գործարկումն էր։ Տեղեկությունը նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
Փաշինյանը նշեց, որ այս հարցում ամենամեծ հակառակորդը քրեական մտածողությունն է։
«2022-ին ՃՏՊ–ների, դրանց հետևանքով զոհերի և վիրավորների թվաքանակի էական նվազում է գրանցվել, ինչը կապված է ոստիկանությունում տեղի ունեցող բարեփոխումների հետ»,–ասաց նա։
Փաշինյանի խոսքով` Գեղարքունիքում պարեկային ծառայությունը կներդրվի 2 փուլով` այսօրվանից պարեկային ծառայությունը կգործարկվի, իսկ հաջորդ փուլով` առափնյա և ջրային ծառայությունը։ Նա կարծում է, որ պարեկային ծառայության ամբողջական պլանն իրագործելիս երկրում իրավակարգի էական փոփոխություն տեղի կունենա։
Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր այցելել էր Արագածոտնի և Կոտայքի մարզեր, որտեղ նույնպես տրվել էր պարեկային ծառայության մեկնարկը։
Լրահոս
0