Համաշխարհային բանկի նախագահը 2023-2024թթ.-ին տնտեսական աճի ցածր տեմպեր է կանխատեսում

© AFP 2023 / KAREN BLEIERՀամաշխարհային բանկ
Համաշխարհային բանկ - Sputnik Արմենիա, 1920, 22.01.2023
Համաշխարհային բանկ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մալպասը կոչ է արել պետություններին «ձգել գոտիները», քանի որ առաջիկա 1-2 տարիներին իրավիճակի փոփոխության հնարավորություն չի տեսնում։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Համաշխարհային բանկի նախագահ Դևիդ Մալպասը կանխատեսում է համաշխարհային տնտեսության աճի ցածր տեմպեր 2023-2024 թվականների համար։
«Կարծում եմ ՝ սա երկարատև է։ Պատճառը գնաճի պահպանումն է, նոր ներդրումների կրճատումը, որն արդեն հիմա է տեղի ունենում։ Եթե նայեք դեպի առաջ` մեկ–երկու տարի հետո, դժվար է պատկերացնել իրավիճակի զգալի վերականգնում: Ենթադրվում է, որ տնտեսական զարգացման այս դանդաղումը կնկատվի 2023-2024 թվականներին», - նշել է Մալպասը։
Նա նաև կոչ է արել պետություններին ավելի արդյունավետ ծախսել միջոցները՝ «ձգել գոտիները»։
Լրահոս
0