00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
50 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ռուբեն Ռուբինյան
Սահմանադրությունը ՀՀ ներքին գործն է և կապված չէ խաղաղության հարցի հետ․Ռուբեն Ռուբինյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Թուրքիան ցուցադրեց իր լիդերության հայտը տարածաշրջանում. Սուրեն Սուրենյանց
09:07
6 ր
Անդրանիկ Իսպիրյան
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը «աչքին թոզ փչոցի» է. Անդրանիկ Իսպիրյան
09:14
7 ր
Մեսրոպ Առաքելյան
«ՔՊ» կուսակցության գործունեությունը չի համապատասխանում ՀՀ շահերին. Մեսրոպ Առաքելյան
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Սերգեյ Լավրով
Ամեն ինչում ՌԴ-ին մեղադրելը Երևանի կողմից դաշնակցային չէ․ Սերգեյ Լավրով։
17:06
1 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ դիվանագիտությունը կանգնած է բովանդակային ճգնաժամի առջև. Փաշինյանի նախկին խորհրդական

© Sputnik / Asatur YesayantsԱրսեն Գասպարյանը Sputnik Արմենիայում
Արսեն Գասպարյանը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 23.01.2023
Արսեն Գասպարյանը Sputnik Արմենիայում
Բաժանորդագրվել
Արսեն Գասպարյանի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների՝ աշխարհի մայրաքաղաքներ անվերջ ուղևորությունների մարտավարությունը սպառել է իրեն։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Հայկական դիվանագիտությունը կանգնած է բովանդակային ճգնաժամի առջև, և ղարաբաղյան ու ադրբեջանական ուղղություններում կայացված որոշումները մեծապես ենթարկվում են այս տրամաբանությանը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը։
Այսպես նա պատասխանեց հարցին, թե ինչո՞վ են պայմանավորված վերջին օրերին հայկական կողմի` Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպելուց հրաժարվելու դեպքերը, և որքանո՞վ է արդարացված նման մարտավարությունը։ Նրա խոսքով` Հայաստանի իշխանությունները երբեք չպետք է խուսափեն ադրբեջանական կողմի հետ հանդիպումներից ու բանակցություններից՝ լինի Դավոսում, Մոսկվայում, թե այլ քաղաքներում։
«Բայց միևնույն ժամանակ նման պահվածքի պատճառներն ակնհայտ են։ Ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը բովանդակություն չունի։ Եվ ընդհանրապես մենք արտաքին քաղաքականություն, որպես այդպիսին, չունենք։ Կառավարության ծրագրում գրվածը բովանդակությունը չէ։ Առանց բովանդակության արտաքին քաղաքականությունն անիմաստ է։ Մենք պետք է նոր բովանդակություն մշակենք: Բովանդակության բացակայության դեպքում անվերջ ճամփորդություններն ու հանդիպումները ոչ մի խնդիր չեն լուծում»,- ասաց Գասպարյանը։
Գասպարյանը սխալ է համարում Երևանի մոտեցումը, ըստ որի` Հայաստանն անելիք չունի Լաչինի միջանցքի բացմանն առնչվող բանակցություններում։ Մեր պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, թե իբր Երևանը չի կարող միջամտել, քանի որ Լաչինի միջանցքով անվտանգ տեղաշարժի ապահովումը Ռուսաստանի և Ադրբեջանի գործառույթն է։
«Երևանը պետք է պատասխանատվություն կրի Լեռնային Ղարաբաղի բնակչության ճակատագրի համար, գոնե մինչև հակամարտությունը լիովին լուծվի։ Կարգավորում ասելով՝ նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղի հայերի համար ընդունելի կարգավիճակի ամրագրումը։ Քանի դեռ կարգավիճակի հարցը չի լուծվել, Հայաստանն իրավունք չունի լուսանցքում մնալ»,- վստահ է մեր զրուցակիցը։
Վարչապետի նախկին խորհրդականը կարծում է, որ նույնիսկ ներկա դժվարին պայմաններում կան ինքնորոշման հնարավորություններ։ Անհրաժեշտ է քրտնաջան, որակյալ իրավական աշխատանք իրականացնել միջազգային կառույցների և գործընկեր երկրների հետ։ Իսկ պաշտոնական Երևանի խոսակցությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին ակնհայտորեն բավարար չեն։
Օրենքն ու անվտանգությունը կարևոր տարրեր են, բայց դրանք չպետք է փոխարինեն կարգավիճակին, քանզի ակնհայտ է, որ ցանկացած ձևով Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում հայտնվելու դեպքում հայերն այնտեղից կարտագաղթեն։ Գասպարյանը նշում է, որ արդեն հիմա Լաչինի միջանցքի շրջափակման ֆոնին տեսանելի են Լեռնային Ղարաբաղն ադրբեջանցիներով բնակեցնելու և Արցախը հայաթափելու Ադրբեջանի փորձերը։
«Ադրբեջանի իշխանությունները «էկոակտիվիստների» քողի տակ իրենց քաղաքացիներին աստիճանաբար բերում են Արցախ։ Այդ քաղաքացիները ձգտում են հասարակական վերահսկողություն հաստատել տարածքի վրա։ Չեմ զարմանա, եթե Բաքվում կադաստրի միջոցով սկսեն իրենց անունով անշարժ գույք գրանցել Լեռնային Ղարաբաղի տարածքում»,- հավելեց քաղաքագետը։
Միևնույն ժամանակ Գասպարյանը խոստովանեց, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացն այսօր փաստացի բախվել է Ռուսաստանի և Արևմուտքի առճակատմանը, և հին «բաղադրատոմսերն» ու ձևաչափերն այլևս չեն գործում։
«Մենք ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները նախ գնում են Մոսկվա, հանդիպում են Ռուսաստանի ղեկավարության հետ, հետո հրավիրվում են Բրյուսել, հանդիպում եվրոպացի պաշտոնյաների հետ, իսկ հետո իրենց արտգործնախարարներին ուղարկում են Վաշինգտոն։ Հետո ամեն ինչ կրկնվում է երկրորդ փուլով: Նման դիվանագիտությունն իրեն սպառել է»,- ասում է Գասպարյանը։
Այս ճամփորդություններում Երևանի ու Բաքվի շարժառիթները հասկանալի են՝ պետք է տեսնել, թե ով ինչ կտա, ով կառաջարկի ամենաշահավետ լուծումը։ Սակայն դրանք զուր սպասելիքներ են, և առաջին հերթին ուկրաինական իրադարձությունների պատճառով։
«Աշխարհը փոխվել է, համաշխարհային տնտեսությունը փոխվել է, և մենք ամեն օր տեսնում ենք այդ փոփոխության նշանները: Հետևաբար ես պայմաններ չեմ տեսնում բանակցությունների նախկին ձևաչափին վերադառնալու համար։ ԵԱՀԿ Մինսկի խումբը վաղուց է մահացել»,- ասաց մեր զրուցակիցը։
Վերադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու նրա շահերի պաշտպանությանը` Գասպարյանը նշեց, որ Երևանի դիվանագիտությունը պետք է «տնտեսականացվի»։ Ժամանակակից աշխարհում արտաքին քաղաքականությունը սերտորեն կապված է արտաքին տնտեսական գործունեության հետ։ Արտաքին քաղաքականությունը «տնտեսականացնելու» համար առաջին հերթին ԱԳՆ-ում կառուցվածքային փոփոխություններ են պետք, այն պետք է դառնա արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարարություն։
Ներկայումս Հայաստանի առևտրի ներկայացուցիչներն աշխատում են էկոնոմիկայի նախարարության հետ և դիվանագետներ չեն։ Սրանից ելնելով` անհրաժեշտ է ստեղծել ոչ միայն տնտեսական, այլև դիվանագիտական կրթություն ունեցող առևտրային ներկայացուցիչների կադրային կորիզ։ Այդ մարդիկ պետք է աշխատեն ընդունող երկրներում՝ ամրապնդելով առևտրային կապերը։
Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Հայաստանը բացասական առևտրային հաշվեկշիռ ունի արտաքին առևտրային գրեթե բոլոր գործընկերների հետ։ Դիվանագիտական ներկայացուցչություններն են, որ պետք է լրացնեն բացը։ Ի վերջո, հենց տնտեսական կապերը կարող են դառնալ արտաքին քաղաքականության ուժեղ կռվաններ համաշխարհային անվտանգության խնդիրների լուծման համար։
Լրահոս
0