https://armeniasputnik.am/20230123/hstak-gvortsvoghutjunner-en-petq-lghi-pasharumy-veracnelu-hamar-mirzvojany-stvoltenbergin-54209222.html
Հստակ գործողություններ են պետք ԼՂ–ի պաշարումը վերացնելու համար. Միրզոյանը` Ստոլտենբերգին
Հստակ գործողություններ են պետք ԼՂ–ի պաշարումը վերացնելու համար. Միրզոյանը` Ստոլտենբերգին
ՀՀ արտգործնախարարը ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարին է ներկայացրել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա զարգացումները: 23.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-23T17:55+0400
2023-01-23T17:55+0400
2023-01-23T17:57+0400
հայաստան
արարատ միրզոյան
լաչինի միջանցք
լեռնային ղարաբաղ
նատօ
յենս ստոլտենբերգ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/01/17/54208069_0:0:2501:1407_1920x0_80_0_0_311e13b04128de27cacf60afbe107ddc.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր Բրյուսելում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ և ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ադրբեջանական իշխանությունների՝ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկելու շարունակական քաղաքականության հետևանքները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։Միրզոյանը Ստոլտենբերգին է ներկայացրել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա զարգացումները:Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել ՀՀ-ՆԱՏՕ քաղաքական երկխոսության մակարդակի կապակցությամբ, անդրադարձ կատարել համագործակցության ներկա ծրագրերին և ապագա հեռանկարներին։Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ։Նշենք, որ Միրզոյանը Բրյուսել է մեկնել աշխատանքային այցով։Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։Այս պահին ևս Արցախում գազ չկա։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
լաչինի միջանցք
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/01/17/54208069_76:0:2297:1666_1920x0_80_0_0_9d97de168d36393a51b0ee0ed43d67f6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, արարատ միրզոյան, լաչինի միջանցք, լեռնային ղարաբաղ, նատօ, յենս ստոլտենբերգ
հայաստան, արարատ միրզոյան, լաչինի միջանցք, լեռնային ղարաբաղ, նատօ, յենս ստոլտենբերգ
Հստակ գործողություններ են պետք ԼՂ–ի պաշարումը վերացնելու համար. Միրզոյանը` Ստոլտենբերգին
17:55 23.01.2023 (Թարմացված է: 17:57 23.01.2023) ՀՀ արտգործնախարարը ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարին է ներկայացրել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա զարգացումները:
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր Բրյուսելում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ և ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ադրբեջանական իշխանությունների՝ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկելու շարունակական քաղաքականության հետևանքները։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Այս համատեքստում ընդգծվել է միջազգային հանրության հստակ գործողությունների կարևորությունը` Լեռնային Ղարաբաղի անմարդկային պաշարումը վերացնելու և Ադրբեջանին բանակցությունների սեղան վերադարձնելու նպատակով»,– ասված է հաղորդագրությունում։
Միրզոյանը Ստոլտենբերգին է ներկայացրել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա զարգացումները:
Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել ՀՀ-ՆԱՏՕ քաղաքական երկխոսության մակարդակի կապակցությամբ, անդրադարձ կատարել համագործակցության ներկա ծրագրերին և ապագա հեռանկարներին։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ։
Նշենք, որ Միրզոյանը Բրյուսել է մեկնել աշխատանքային այցով։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
Այս պահին ևս Արցախում գազ չկա։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։