00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեր ժողովրդի արյան մեջ նստած է օտար մեղեդայնությունը. Մելիք Մավիսակալյան

© Sputnik / Asatur YesayantsՄելիք Մավիսակալյան
Մելիք Մավիսակալյան - Sputnik Արմենիա, 1920, 23.01.2023
Մելիք Մավիսակալյան
Բաժանորդագրվել
Կոմպոզիտորը կարծում է, որ ռադիոն և հեռուստատեսությունը մարդիկ են «գրավել», որոնց նախկինում արգելված էր անգամ այդ շինությունների կողքով անցնել։
Մեր ժողովրդի արյան մեջ նստած է օտար երգարվեստը, օտար մեղեդայնությունը։ Շատ քիչ են մնացել մարդիկ, որ հասկանում, հետաքրքրվում և սիրում են հայկական մեղեդիները, օրինակ՝ Կոմիտասին, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Մելիք Մավիսակալյանը։
Կոմպոզիտորի խոսքով` ներկայում հայ ժողովուրդը տարված է ժամանակակից կոչվող երաժշտությամբ, որտեղ ոճային տեսակետից գերիշխում են և՛ արաբական, և՛ թուրքական, և՛ ադրբեջանական նոտաները։
«Ժամանակին, երբ ես ռադիոյում աշխատում էի, խստագույն արգելք էր դրված, որ նման երաժշտությունը հանկարծ չմտնի ռադիո, չհնչի ռադիոյով։ Դրա մեջ մեծ դեր կատարեց այն ժամանակվա երաժշտական գլխավոր խմբագիր Արմեն Հովհաննիսյանը. ամեն ինչ արեց, որ մաքրվի դա, մնա զուտ հայկականը»,–ասաց Մավիսակալյանը։
Նա ցավով նշում է, որ այսօր` այդ արգելքները հանելուն զուգահեռ ռադիոն և հեռուստատեսությունը մարդիկ են գրավել, որոնց նախկինում արգելված էր անգամ այդ հաստատությունների կողքով անցնել։
Կոմպոզիտորներն էլ մերօրյա իրականությունում չեն կարողանում աշխատել, որովհետև նրանց ստեղծագործությունների պահանջը չկա, ինչպես, օրինակ, խորհրդային ժամանակներում էր, երբ կար պահանջարկ, կային ստեղծագործությունների պատվերներ, որը կազմակերպվում էր պետական ձևերով և պետական միջոցներով։
«Հիմա ստեղծագործությունը փող չի բերում, հիմա միայն «ռաբիս» երաժշտությունն է, որը ժողովրդի մեջ շատ տարածված է»,–նշեց կոմպոզիտորը։
«Ռաբիսի» հանդեպ համատարած այդ պահանջարկը, Մավիսակալյանի խոսքով, հանգեցրել է նրան, որ հարևանները արդեն բողոքում են, թե հայերն իրենց երաժշտությունն են վերցրել։
«ժողովուրդն ընդունում է այդ ամենը. երբ միացնում ես հեռուստացույցը՝ արաբաթուրքական ռիթմերով, մելիզմներով երաժշտություն է։ Ալիքներ կան՝ առավոտից երեկո այդ երաժշտությունն են հաղորդում։ Ես ելք չեմ տեսնում, հույս չունեմ, որ որևէ բան կարող է փոխվի, մեր հայկականը կա, բայց այն այդքան մեծ տարածում չունի»,–ընդգծեց դիրիժորը։
85-ամյա կոմպոզիտորը երանությամբ է հիշում խորհրդային տարիները նշելով, որ հենց այդ ժամանակաշրջանում մեծ երաժշտական հարստություն է ստեղծվել, սակայն մտահոգություն է հայտնում, որ այն վտանգված է։
© Sputnik / Asatur YesayantsՄելիք Մավիսակալյան
Композитор Мелик Мависакалян - Sputnik Արմենիա, 1920, 18.01.2023
Մելիք Մավիսակալյան
Լրահոս
0