00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:08
48 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
19:08
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պապիկյանն այս ամենի հետ չի կարող կապ ունենալ. Սիմոնյանը` վաշտի կացարանի հրդեհի մասին

© Sputnik / Asatur YesayantsՔՊ–ականներ Ալեն Սիմոնյանը, Սուրչեն Պապիկյանը, Արարատ Միրզոյանը, Արսեն Թորոսյանն ու Արայիկ Հարությունյանը
ՔՊ–ականներ Ալեն Սիմոնյանը, Սուրչեն Պապիկյանը, Արարատ Միրզոյանը, Արսեն Թորոսյանն ու Արայիկ Հարությունյանը - Sputnik Արմենիա, 1920, 23.01.2023
Բաժանորդագրվել
Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ Սուրեն Պապիկյանը պատերազմից հետո բարեփոխումներ է սկսել բանակում։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է` ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը որևէ կապ չունի Ազատ գյուղի վաշտի կացարանում տեղի ունեցած այն հրդեհի հետ, ինչի պատճառով 15 զինծառայող է մահացել։ Այս մասին Սիմոնյանն ասաց լրագրողների հետ զրույցում։
Նշենք, որ դեպքից հետո սոցցանցերում բազմաթիվ օգտատերեր պահանջում էին կառավարության, հատկապես Պապիկյանի հրաժարականը։
«Պաշտպանության նախարարն այս ամենի հետ չի կարող որևէ կապ ունենալ, որովհետև գործառույթի մասով ինքն ամբողջությամբ արել է իր աշխատանքը։ Պաշտպանության նախարարի վերաբերյալ քաղաքական այդ սակարկումները սին եմ համարում և անտեղի։ Կարևոր է այն, որ պատերազմից հետո պարոն Պապիկյանն իր վրա պատասախանատվություն է վերցրել բանակն այդ վիճակում վերցնել ու բարեփոխումներ սկսել»,– նշեց Սիմոնյանը։
Նրա խոսքով` Պապիկյանը բարեփոխումներ է իրականացնում` սկսած անձնակազմում փոփոխություններից, վերջացրած կահավորումից։ ԱԺ նախագահն ընդգծեց, որ դրսից տարբեր որակի և բարձր մակարդակի կահավորում են ներմուծելու ՀՀ։
Ըստ Սիմոնյանի` Հայաստանի Հանրապետությունը բանակի վրա ծախսելու համար գումարի խնդիր չունի, և 2018 թվականից սկսած դեպք չի եղել, որ գումար չլինելու պատճառով որևէ գնում չկատարվի։
Նա ասաց, որ տվյալ կացարանում, որտեղ զինծառայողները տեղակայված են եղել, անվտանգության կանոնները խախտված են եղել, օրինակ` չպետք է լինեին ճաղավանդակներ։
«Այն մարդիկ, որոնք պատասխանատու են անվտանգության համար` նրանք պատժվել և պատժվելու են։ Քաղաքական ղեկավարությունն այդ հարցով իր կողմից արել և շարունակելու է անել ամեն ինչ։ Վստահեցնում եմ` կատարված փոփոխությունները եթե չլինեին, ապա պատահարները ավելի շատ կարող էին լինել։ Այնուամենայնիվ, դժբախտ պատահարը սարքել քաղաքական շահարկման թեմա ու դա փորձել մտցնել քաղաքական օրակարգ` անտեղի եմ համարում»,– նշեց Ալեն Սիմոնյանը։
Զինվորների հետ զրույցի ընթացքում ԱԺ նախագահի մոտ տպավորություն է ստեղծվել, որ անփութություն է եղել, իսկ մնացածը կպարզի քննությունը։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։
Լրահոս
0