https://armeniasputnik.am/20230123/patrastakamvoren-khamagvortsakcenq-araqelutjan-het-mirzvojany-em-vorvoshman-masin-54206136.html
Պատրաստակամորեն կհամագործակցենք առաքելության հետ. Միրզոյանը` ԵՄ որոշման մասին
Պատրաստակամորեն կհամագործակցենք առաքելության հետ. Միրզոյանը` ԵՄ որոշման մասին
ՀՀ արտգործնախարարն անդրադարձել է ԵՄ–ի այն որոշմանը, ըստ որի` Հայաստան քաղաքացիական առաքելություն կուղարկվի։ 23.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-23T17:08+0400
2023-01-23T17:08+0400
2023-01-23T17:17+0400
արարատ միրզոյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/01/11/53941875_0:0:2501:1407_1920x0_80_0_0_ffa3a5c6aecae90de3d2e4e3f6184d2c.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ պատրաստակամորեն կհամագործակցեն ԵՄ–ի կողմից Հայաստան ուղարկվելիք քաղաքացիական առաքելության հետ։ Միրզոյանը թվիթերյան իր էջում է նման գրառում արել` անդրադառնալով ԵՄ որոշմանը։«Ողջունում ենք Հայաստան ամբողջական քաղաքացիական առաքելություն ուղարկելու ԵՄ որոշումը։ Մենք պատրաստակամորեն կհամագործակցենք առաքելության հետ և կաջակցենք դրա գործունեությանը»,–գրել է նա։Նախարարի խոսքով` առաքելությունը կնպաստի տարածաշրջանում խաղաղության, կայունության ու անվտանգության ամրապնդմանը։Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրամիության խորհուրդը որոշել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն հիմնել` անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության (CSDP) շրջանակներում: Հիշեցնենք, որ ԵՄ առաջին դիտորդական առաքելությունը Հայաստան է ժամանել 2022-ի հոկտեմբերի 19-ին և մնացել մինչև դեկտեմբերի 19-ը։ Այժմ Հայաստանում է գտնվում ԵՄ տեխնիկական գնահատման խումբը։ Նրանք Հայաստան են գործուղվել ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման հնարավորությունը դիտարկելու համար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/01/11/53941875_134:0:2357:1667_1920x0_80_0_0_729467fc10e907f8e8311914b6e67fdb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արարատ միրզոյան
Պատրաստակամորեն կհամագործակցենք առաքելության հետ. Միրզոյանը` ԵՄ որոշման մասին
17:08 23.01.2023 (Թարմացված է: 17:17 23.01.2023) ՀՀ արտգործնախարարն անդրադարձել է ԵՄ–ի այն որոշմանը, ըստ որի` Հայաստան քաղաքացիական առաքելություն կուղարկվի։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ պատրաստակամորեն կհամագործակցեն ԵՄ–ի կողմից Հայաստան ուղարկվելիք քաղաքացիական առաքելության հետ։ Միրզոյանը
թվիթերյան իր էջում է նման գրառում արել` անդրադառնալով ԵՄ որոշմանը։
«Ողջունում ենք Հայաստան ամբողջական քաղաքացիական առաքելություն ուղարկելու ԵՄ որոշումը։ Մենք պատրաստակամորեն կհամագործակցենք առաքելության հետ և կաջակցենք դրա գործունեությանը»,–գրել է նա։
Նախարարի խոսքով` առաքելությունը կնպաստի տարածաշրջանում խաղաղության, կայունության ու անվտանգության ամրապնդմանը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրամիության խորհուրդը որոշել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն հիմնել` անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության (CSDP) շրջանակներում:
Հիշեցնենք, որ ԵՄ առաջին դիտորդական առաքելությունը Հայաստան է ժամանել 2022-ի հոկտեմբերի 19-ին և մնացել մինչև դեկտեմբերի 19-ը։ Այժմ Հայաստանում է գտնվում ԵՄ տեխնիկական գնահատման խումբը։ Նրանք Հայաստան են գործուղվել ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման հնարավորությունը դիտարկելու համար: