Սևանա լճի մակարդակը 14 սմ-ով ցածր է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

© Sputnik / Aram NersesyanՍևանա լիճ
Սևանա լիճ - Sputnik Արմենիա, 1920, 23.01.2023
Սևանա լիճ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արփա-Սևան ջրատարով հունվարի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.602մլն. մ³։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Սևանա լճի մակարդակը հունվարի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.26մ (22.01.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 14սմ-ով:
Տեղեկությունը հայտնում է Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, որը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը՝ հունվարի 16-22-ը։
Արփա-Սևան ջրատարով հունվարի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.602մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից հունվարի 22-ը ներառյալ՝ 1.892մլն. մ³:
Լրահոս
0