00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ընդդիմադիրների դեմ գործողություններում գլխավոր դատախազից ոչինչ կախված չէ. փաստաբան

Ընդդիմադիրների դեմ գործողություններում գլխավոր դատախազից ոչինչ կախված չէ. փաստաբան
Բաժանորդագրվել
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից ընդդիմադիր քաղաքական գործիչների դեմ իրականացվող իրավական գործողություններին։
Ընդդիմադիր գործիչների դեմ իրականացվող գործողություններում առհասարակ գլխավոր դատախազներից ոչինչ կախված չէ, այդ հարցում վճռորոշ է երկրի ղեկավարների խոսքը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստացել է հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ներկայացրած միջնորդագիրը։ Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստացել է հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ներկայացրած երեք միջնորդագրերը։
Գլխավոր դատախազը Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդագիր է ներկայացրել
«Պետության ղեկավարը որքան միջամտի քրեական արդարադատությանը, գլխավոր դատախազներն այդքան դառնալու են քաղաքական իշխանության գործիք։ Մենք այսօր ունենք այնպիսի ղեկավար, ինչպիսին չի եղել մեր պատմության ընթացքում, այդ թվում արդարադատությանը խոչընդոտելու, իրավական գործընթացներին միջամտելու առումով և հատկապես քրեական արդարադատության միջոցով իր իշխանությունը պահելու մոլուցքով։ Եթե երկրի ղեկավարն անմիջականորեն միջամտում է իրավական գործընթացներին, ապա գլխավոր դատախազը նրան հակազդելու դեպքում կարող է հաջորդ օրն իսկ ազատվել աշխատանքից»,– նշեց Ասլանյանը։
Փաստաբանի դիտարկմամբ` ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող գործողությունները նորություն չեն։ Վերջին հինգ տարիների ընթացում Հայաստանն, ըստ նրա, վերածվել է քրեական գործերով զբաղվող հասարակության, որտեղ մտավոր սահմանափակ կարողություններով անձանց կենտրոնացրել են այդ գործերի վրա` նույնիսկ մոռանալով հայրենիքի առջև ծառացած անվտանգային մարտահրավերների մասին։ Ըստ Ասլանյանի` երկրի ղեկավարի ցուցումներին հետևում էր նաև նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
«Ռոբերտ Քոչարյանին ո՞ւմ միջոցով բերեցին պատասխանատվության տիրույթ, ամբողջ ցույցերի ընթացքում հարյուրավոր ցուցարարների ո՞ւմ միջոցով կալանավորեցին, ո՞ւմ միջոցով ձերբակալեցին, ո՞վ էր այդ ժամանակ գլխավոր դատախազը։ Եթե մենք այսօր համեմատության մեջ դնենք, ապա Աննա Վարդապետյանը իր քաղաքական հետապնդումներով դեռ շատ ճանապարհ ունի անցնելու, որպեսզի հավասարվի Արթուր Դավթյանին»,– ասաց մեր զրուցակիցը։
Ըստ նրա` այս պահին դատախազական համակարգն ինքնին գայթակղիչ չէ, շատ իրավաբանների համար դեռ շարժառիթ չկա, որպեսզի աշխատանքի անցնելու ցանկությամբ գան դատախազություն, հետևաբար ընտրությունը միշտ կատարվում է վատի ու վատագույնի միջև։ Փաստաբանի համոզմամբ` նախ պետք է ստեղծվեն սոցիալական երաշխիքներ արդարամիտ գլխավոր դատախազի ներկայությամբ, որը կադրերի ընտրության հարցում պետք է առաջնորդվի միայն պրոֆեսիոնալ չափանիշներով։
Լրահոս
0