00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՄ-ն 8 մլն եվրո կհատկացնի Հայաստանում նոր առաքելության աշխատանքի առաջին 4 ամսվա համար

© Photo : Twitter / Ararat MirzoyanԵՄ առաքելության ավտոմեքենաները Հայաստանում
ԵՄ առաքելության ավտոմեքենաները Հայաստանում - Sputnik Արմենիա, 1920, 24.01.2023
Բաժանորդագրվել
Առաքելության աշխատակիցները պետք է «հետևեն տեղում տիրող իրավիճակին, հակամարտության հետ կապված ցանկացած միջադեպին», այնուհետև համապատասխան զեկույցներ կազմեն:
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Հայաստանում Եվրամիության նոր քաղաքացիական առաքելության աշխատանքի առաջին չորս ամիսները կարժենան 8,1 մլն եվրո: Այս մասին ասված է ԵՄ Խորհրդի որոշման մեջ, որը հրապարակվել է այսօր:
ԵՄ ԱԳ նախարարները հունվարի 23–ին հավանություն են տվել Հայաստանում նոր քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որի մանդատը նախատեսված է երկու տարվա համար:
«Ֆինանսավորման գումարը հետագա ժամանակահատվածի համար կորոշվի ԵՄ խորհրդի կողմից», - նշվում է փաստաթղթում:
Որոշման մեջ նաև նշվել են առաքելության հիմնական գործառույթները, որոնք, ԵՄ հայտարարությունների համաձայն,կգործարկվեն Հայաստանի խնդրանքով՝ Ադրբեջանի հետ սահմանին կայունացմանը նպաստելու համար:
Մասնավորապես՝ առաքելության աշխատակիցները պետք է «հետևեն տեղում տիրող իրավիճակին, հակամարտության հետ կապված ցանկացած միջադեպին», այնուհետև համապատասխան զեկույցներ կազմեն: Բացի այդ, Եվրամիության դիտորդները պետք է որոշեն տեղի բնակիչների և նրանց իրավունքների սպառնալիքները, որոնք կարող էին ծագել որպես հայ-ադրբեջանական հակամարտության «ուղղակի կամ անուղղակի» հետևանքներ:
Արևմտամետ ուժերն ուզում են փոխել վեկտորը․ Զատուլինը` Հայաստանում ԵՄ առաքելության մասին
ԵՄ-ում կարծում են, որ առաքելության ներկայությունը կնպաստի «վստահության ամրապնդմանը և հարաբերությունների կարգավորմանը Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների, ինչպես նաև այդ պետությունների ղեկավարության միջև»:
Հատկանշական է, որ ԵՄ որոշման մեջ թույլատրվում է մասնակցել Եվրամիության անդամ չհանդիսացող պետությունների քաղաքացիական առաքելությանը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ողջունել է Եվրամիության կողմից ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն ուղարկելու որոշումը: Նրա կարծիքով ՝ այդ առաքելությունը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանն ու անվտանգությանը։ Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ հաշվի է առնում Եվրամիության որոշումը և հույս ունի, որ այդ առաքելության գործունեության իրականացումը չի խաթարի փոխադարձ վստահությունը:
Հավելենք, որ Երևանն ու Բաքուն անցյալ տարի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության միջնորդությամբ ձեռնամուխ եղան ապագա խաղաղության պայմանագրի քննարկմանը։
ԵՄ քաղաքացիական առաքելությունը ՀՀ–ում կսկսի ամբողջությամբ գործել առաջիկա շաբաթներին
Լրահոս
0