00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

6 զորամաս, 100-ից ավել բնակելի տուն. ՔԿ–ն ամփոփել է սեպտեմբերյան ագրեսիայի վնասները

© SputnikԱդրբեջանի կողմից հրետակոծված տուն Սոթքում
Ադրբեջանի կողմից հրետակոծված տուն Սոթքում - Sputnik Արմենիա, 1920, 24.01.2023
Ադրբեջանի կողմից հրետակոծված տուն Սոթքում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՔԿ–ն հայտնում է, որ Ադրբեջանի զինծառայողների կողմից տարբեր հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 23 քրեական վարույթ:
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Քննչական կոմիտեն պարզել է 2022թ. սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով համայնքներին պատճառված վնասները։ ՔԿ կայքում ներկայացված է ագրեսիայի դեպքով իրականացվող քննության արդյունքները։
Մասնավորապես, ՀՀ Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի մեկուկես տասնյակ համայնքներում կատարվել է շուրջ 100 դեպքի վայրի զննություն։
«Համայնքներին պատճառված վնասներն են` ավերված կամ վնասված համայնքապետարանի շենք, հրշեջ փրկարական ջոկատի շենք, դպրոց, 3 հյուրատուն, հանդիսությունների սրահ, 100-ից ավելի սեփական բնակելի տուն, անասնագոմեր, ջերմոց, մեկ տասնյակի հասնող քաղաքացիական ավտոմեքենաներ, ավտոճանապարհներ, այրված խոտածածկ և անտառածածկ մեծ տարածքներ, պտղատու այգի»,–գրված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, վնասվել են նշված մարզերում տեղակայված 6 զորամաս, ռազմական օբյեկտներ և տեխնիկա, այդ թվում՝ բուժծառայության 2 մեքենա:
Միաժամանակ, ՔԿ–ն հայտնում է, որ Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից իրականացված այդ ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների կողմից կատարված տարբեր հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 23 քրեական վարույթ, որոնք միացվել մեկ վարույթում:
Մասնավորապես, քննության առարկա են ադրբեջանական ԶՈւ–ի կողմից մարտադաշտում սպանված հայ զիվորների (այդ թվում նաև կին) դիակներն անարգելու դեպքերը, գերության մեջ գտնվող հայ զինծառայողին բռնության ենթարկելու և սպանելու փաստերը, հայ վիրավոր զինծառայողների նկատմամբ բռնություն կիրառելու մասին վկայող տեսաձայնագրությունը (տեսանյութերում երևացող 2 վիրավոր զինվորի հետագայում սպանված են փոխանցել), ինչպես նաև ՀՀ ՊՆ մի շարք զորամասերի հաշվեկշռում գտնվող գույքերը ոչնչացնելու և հափշտակելու դեպքերը։
Եռաբլուրում պետությունը ևս 44 շիրմաքար կտեղադրի սեպտեմբերյան ագրեսիայի զոհերի շիրիմներին
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վերահսկողության վարչության պետ Պերճ Այվազյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր` սեպտեմբերյան ագրեսիայի գործով հայկական կողմից մեղադրյալների թիվը հասել է 16-ի, նրանցից 6-ը կալանավորված են։ Ըստ նրա` մեղադրանքները հիմնականում առնչվում են մարտի ընթացքում ծառայողական պարտականությունները չկատարելուն, ծառայությունից խուսափելու նպատակով ժամանակին ծառայության վայր չներկայանալուն, մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելուն։
Այվազյանը հայտնել է նաև, որ քննությամբ ձեռք բերված տվյալներով և պաշտպանության նախարարության տրամադրած տվյալներով` սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում հայկական կողմի զոհերի թիվը հասնում է 224–ի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են:
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Լրահոս
0