Արցախում դադարեցվում է գազալցակայանների աշխատանքը

© Sputnik / StringerДефицит сжиженного газа в одной из заправок Еревана
Дефицит сжиженного газа в одной из заправок Еревана - Sputnik Արմենիա, 1920, 24.01.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Որոշ կազմակերպությունների ավտոմեքենաներին կտրամադրվի բենզին կամ դիզվառելիք:
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Այսօրվանից Ստեփանակերտում և Արցախի շրջաններում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Խողովակներում առկա գազի կուտակումների շնորհիվ վերջին օրերին հնարավոր է եղել գազով ապահովել առողջապահական հաստատություններին, հացի թխման արտադրամասերին, ինչպես նաև որոշակի ծավալ է տրամադրվել գազալցակայաններին:
«Հաշվի առնելով գազալցակայաններում ստեղծված հերթերը և գազի սահմանափակ ծավալը՝ որոշվել է, որ կուտակված գազն այսուհետև կտրամադրվի միայն առողջապահական հաստատություններին և կենսական նշանակության օբյեկտներին, իսկ գազալցակայանների աշխատանքը կդադարեցվի մինչև գազամատակարարման վերականգնումը»,– ասված է հաղորդագրությունում:
Հանրային սպասարկում իրականացնող և հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների անխափան գործունեությունն ապահովելու նպատակով նշված կազմակերպությունների ավտոմեքենաներին կտրամադրվի բենզին կամ դիզվառելիք:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Այս պահին ևս Արցախում գազ չկա։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0