Երևանում գողը բռնվել է հանցանքի վայրում

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տղամարդը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել է բնակարանի ճաղավանդակն ու ներս մտել։
Երևանում 47-ամյա տղամարդը գողության նպատակով մտել է Միքայելյան փողոցի շենքերից մեկում գտնվող բնակարան, սակայն չի հասցրել ավարտին հասցնել հանցագործությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ոստիկաններին հնարավոր գողության մասին հայտնել է հարևաններից մեկը։ Նա հունվարի լույս 22-ի գիշերը` ժամը 04.30-ին, զանգել է ոստիկանություն և ասել, որ հարևանի տան ազդանշանային համակարգը միացել է, հնարավոր է՝ ներսում մարդ կա, իսկ հարևանը գտնվում է արտերկրում։

«Իրավապահները կապ են հաստատել բնակարանատիրոջ ազգականի հետ, որի մոտ եղել է տան բանալին, տեղում շրջափակել են շենքը՝ կանխելով բնակարանային գողի փախուստի հնարավոր ճանապարհները»,- նշված է հաղորդագրությունում։

47-ամյա տղամարդը ձերբակալվել է հենց բնակարանում։ Նա ասել է, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ է կոտրել բնակարանի ճաղավանդակն ու ներս մտել։
Հափշտակել են գումար, հեռախոս և փաստաթղթեր. անչափահաս տղաները գողություն են արել Սպիտակում
Լրահոս
0