00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:33
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրանսիայի նախագահը մի շարք հարցեր է քննարկել Մուրադ Փափազյանի և Արա Թորանյանի հետ

© Photo : official site of ARFDԷմանուել Մակրոնը ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանին և Մուրադ Փափազյանին
Էմանուել Մակրոնը ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանին և Մուրադ Փափազյանին - Sputnik Արմենիա, 1920, 24.01.2023
Էմանուել Մակրոնը ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանին և Մուրադ Փափազյանին
Բաժանորդագրվել
Հայ համայնքի ներկայացուցիչները Մակրոնի ուշադրությունը հրավիրել են Լեռնային Ղարաբաղում հայության առջև ծառացած հումանիտար աղետի վրա։
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանին ու Մուրադ Փափազյանին և քննարկել 2022թ.–ի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը: Տեղեկությունը հայտնում է «Nouvelles d'Arménie» պարբերականը։
© Photo : official site of ARFDԱրա Թորանյանը, Մուրադ Փափազյանը և Էմանուել Մակրոնը
Президент Франции Эммануэль Макрон принял Мурада Папазяна и Ара Тораняна (23 января 2023). Париж - Sputnik Արմենիա, 1920, 24.01.2023
Արա Թորանյանը, Մուրադ Փափազյանը և Էմանուել Մակրոնը
«Հայ համայնքի ներկայացուցիչները Մակրոնի ուշադրությունը հրավիրել են Լեռնային Ղարաբաղում հայության առջև ծառացած հումանիտար աղետի վրա և հույս հայտնել, որ այս ծայրահեղ պահին Ֆրանսիան օգնության կցուցաբերի արցախահայությանը»,– ասված է կայքում։
Նրանք հուսով են, որ Ֆրանսիան ավելի ակտիվ դեր կխաղա Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանության գործում, որին սպառնում են էթնիկ զտումները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականությունը պահպանելու հարցում։
Փափազյանն ու Թորանյանը Ֆրանսիայի նախագահին են ներկայացրել նաև 1915 թվականի ցեղասպանությունը վերապրածների ժառանգների, Թուրքիայի կողմից դեռևս ժխտվող 500.000 հայազգի ֆրանսիացիների` իրենց սերունդների անվտանգության վերաբերյալ մտահոգությունը։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի տարածքային ամբողջականության սպառնալիքներին։
Հիշեցնենք՝ 2022 թվականի հուլիսի 13-ին Փափազյանի մուտքը Հայաստան արգելվել էր։ Նա հայտարարել էր, որ դա արվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով, և իրավական բոլոր միջոցներով պայքարելու է Հայաստան վերադառնալու իրավունքը վերականգնելու համար։ Փափազյանը հիշեցրել էր, որ ինքն անցանկալի անձ է Թուրքիայում և Ադրբեջանում։
Փափազյանին վարչապետի գրասենյակից հայտնել էին, որ իր արգելքի պատճառը 2021-ի հունիսի 1-ին Փարիզում Նիկոլ Փաշինյանի դեմ տեղի ունեցած բողոքի ցույցին մասնակցությունն է և տվյալ ցույցը կազմակերպելը:
Մուրադ Փափազյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ ԱԱԾ-ի դեմ։
Լրահոս
0