Գերմանիայի կառավարությունը որոշել Է Կիևին «Leopard 2A6 – Spiegel» տանկեր ուղարկել

Leopard AS1  - Sputnik Արմենիա, 1920, 24.01.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Խոսքը «2A6» մոդելի տանկերի մի ամբողջ վաշտի մասին է։
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի - Sputnik. Գերմանիայի կառավարությունը որոշել է Ուկրաինային «2A6» մոդելի «Leopard» տանկեր մատակարարել։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Spiegel պարբերականին։
«Որոշումն ընդունվել է. Գերմանիան Ուկրաինային Leopard 2 մարտական տանկեր կմատակարարի»,-հայտնել են Spiegel-ի աղբյուրները:
Պարբերականի տեղեկություններով` խոսքը «2A6» մոդելի տանկերի մի ամբողջ վաշտի մասին է, որոնք Բունդեսվերի սպառազինության կազմում են։
Ավելի վաղ Չեխիայի իշխանությունները մերժել էին Ուկրաինային «Leopard 2»-ի մատակարարման հարցում։ Չեխիայի վարչապետ Պյոտր Ֆիալան բացատրել էր, որ այդ ռազմական տեխնիկան անհրաժեշտ է սեփական անվտանգությունն ապահովելու համար։
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Սպիտակ տունը պատրաստ է «Abrams» տանկեր ուղարկել Կիևին։
Պենտագոնում հստակեցրել են, որ Վաշինգտոնը կարող է 10 միավոր ռազմական տեխնիկա հատկացնել։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 333-րդ օրը։
Լրահոս
0