00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գևորգն այսօր կգրկի դուստրերին. Ջերմուկում վիրավորում ստացած զինծառայողն իր ոտքով տուն գնաց

Բաժանորդագրվել
Գևորգը պայմանագրային զինծառայող է, ոտքի շրջանում բեկորային վիրավորում է ստացել Ջերմուկում՝ Ադրբեջանի սանձազերծած սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ։
Պայմանագրային զինծառայող Գևորգ Պետրոսյանը «Զինվորի տանն» ամիսներ շարունակ բուժումից հետո իր ոտքով գնաց տուն։ Այս մասին տեղեկանում ենք «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի ֆեյսբուքյան էջից։
«Գևորգն այսօր կգրկի դուստրերին: Ձմեռ պապին ուղղված փոքրիկների խնդրանքը կատարված է. հայրն իր ոտքով գնաց տուն»,- նշել են վերականգնողական կենտրոնից։
Sputnik Արմենիային «Զինվորի տնից» հայտնեցին, որ Գևորգը 2 դուստր ունի։ Նա պայմանագրային զինծառայող է, ոտքի շրջանում բեկորային վիրավորում է ստացել Ջերմուկում՝ Ադրբեջանի սանձազերծած սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ։ Ոտքը չեն ամպուտացրել, սակայն վնասվածքն այնքան լուրջ է եղել, որ «Զինվորի տանը» նույնիսկ զարմացել են նրան քայլելիս տեսնելով։
Հավելենք, որ ավելի վաղ «Զինվորի տունը տեսանյութ էր հրապարակել Գևորգի վերականգնման ընթացքից։ Տեսանյութում Գևորգը խոստանում էր հուսախաբ չանել դստերը, որը Ձմեռ պապից այս տարի խնդրել էր, որ հայրն իր ոտքով տուն գնա:
Գևորգը սեպտեմբերյան ագրեսիայից հետո «Զինվորի տանը» բուժվող վերջին զինվորն էր։ Մյուսներն արդեն դուրս են գրվել։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
Լրահոս
0