00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն աշխարհաքաղաքական արկածախնդրության է դիմում. փորձագետը` արտաքին քաղաքականության մասին

Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Շառլ Միշելի միջնորդությամբ - Sputnik Արմենիա, 1920, 24.01.2023
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Շառլ Միշելի միջնորդությամբ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Միջազգայնագետի խոսքով` ՀՀ իշխանությունների` ռազմավարական գործընկերների հետ հարաբերությունների սրումը որևէ կերպ Արցախի և Հայաստանի շահերից չեն բխում։
Եվրոպական կողմի և Արևմուտքի ակտիվացումը Հայաստանում անկանխատեսելի չէր` հաշվի առնելով ՌԴ-ի շուրջ ձևավորված բարդ իրավիճակը, որից նրանք օգտվում են։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, միջազգայնագետ Հերմինե Մխիթարյանը` հավելելով, որ այս ֆոնին Հայաստանն աշխարհաքաղաքական արկածախնդրության է դիմում։
Նշենք, որ Արևմուտքի ակտիվությունը մասնավորապես ընդգծվում է մի շարք պաշտոնատար անձանց Հայաստան ժամանելով և ՀՀ տարբեր գործիչների կողմից եվրոպական երկրներ պաշտոնական այցերով։ Երեկ Հայաստանում էր ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ավելի վաղ տարածաշրջանային այցի շրջանակներում ՀՀ էր եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
Փորձագետի խոսքով` եվրոպական երկրների ակտիվացումը մեր տարածաշրջանում հասկանալի է, սակայն պետք է պարզել Արևմուտքի իրական շահերը, թե ինչ նպատակներ են հետապնդում մեր տարածաշրջանում և այսօր ստեղծված իրավիճակում։
«Լաչինի միջանցքի հարցով ՀՀ իշխանությունների կողմից բոլոր սլաքները դեպի Ռուսաստան ուղղելը կամ պատասխանատու բացառապես ռուսական կողմին կարգելը ստեղծել է տպավորություն, որ Մոսկվան բավական բարդ իրավիճակում է հայտնվել։ Արևմուտքում փորձում են հնարավոր առավելագույն ձևով օգտվել ստեղծված իրավիճակից` ակտիվանալով, փորձելով գործընթացում հիմնական դերակատարումը ստանձնել։ Այդ թվում և հանրության մոտ դրական վերաբերմունքի ճանապարհով հենց բուն քաղաքական գործընթացը, բանակցային գործընթացը բացառապես իրենց հովանու ներքո բերել»,–ասաց Մխիթարյանը։
Նույն Արևմուտքի ակտիվացման կոնտեքստում է Մխիթարյանը տեսնում Վրաստանի առաջարկը, որ պատրաստ է Երևանի և Բաքվի միջև որպես մոդերատոր հանդես գալ։
Այս ամենի ֆոնին, ըստ միջազգայնագետի, Հայաստանը, այսինքն` գործող իշխանություններն ընդգծված հակառուսական տրամադրություններ են զարգացնում երկրում և հայ հանրության ներսում` փորձելով դրական լույսի ներքո ներկայացնել Արևմուտքին և Արևմուտքի առաջարկած գործընթացները։
Ասվածի ապացույցը, նրա խոսքով, Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակով պատճառաբանված Արարատ Միրզոյանի` Մոսկվա բանակցությունների չմեկնելն էր, սակայն նույն Լաչինում ստեղծված իրավիճակը չկաշկանդեց նրան, որ չմեկնի Բրյուսել։
«Սա տեսականորեն կարող էր լինել կառավարության որդեգրած քաղաքականություն, որ քանի դեռ Ադրբեջանը չի բացել ճանապարհը որևէ ֆորմատով չեն հանդիպելու կամ չեն նստելու բանակցությունների, բայց մենք տեսնում ենք, որ սա ոչ թե որդեգրած քաղաքականություն է, այլ սրա ներքո հերթական անգամ այդ հակառուսականությունն է իրականացվում։ Այսինքն` այստեղ խնդիրն Ադրբեջանի իր գործընկերոջ հետ հանդիպումը չէր, այստեղ խնդիրը Մոսկվայի հարթակում Մոսկվայի միջնորդությամբ հանդիպում անցկացնելն էր։ Փաստորեն, իրենք արևմուտքի հովանու ներքո պատրաստ են բանակցել, պատրաստ են քննարկել»,–ասաց նա։
Մխիթարյանի կարծիքով` իշխանությունների նման քաղաքականությունը և ռազմավարական գործընկերների հետ հարաբերությունների սրումը աշխարհաքաղաքական արկածախնդրություն է, որտեղ որևէ կերպ Արցախի և Հայաստանի շահերը չեն դիտարկվում։
Ավելին` իշխանությունների որդեգրած այսպիսի քաղաքականության հետևանքով Հայաստանն առաջին հերթին իր անվտանգային խնդիրներն է օր օրի ավելացնում։
«Այսինքն` ռազմավարական դաշնակցի հետ չկա երկխոսություն։ Հայ-ռուսական հարաբերություններն իսկապես առավել քան ճգնաժամային են, ՀԱՊԿ–ի հետ կապված պաշտոնական Երևանից արվում են հայտարարություններ, որոնք որևէ կերպ հասկանալի չեն գործընկերների կողմից»,–ասաց նա։
Այնուամենայնիվ, եթե Արևմուտքին որպես ՀՀ ինքնիշխանության անվտանգության երաշխավոր են դիտարկում, եթե անգամ դա հնարավոր է, ապա դա ընթացակարգ է, որը երկար ժամանակ է պահանջելու, իսկ Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրն այնքան լարված է, որ անգամ ժամերն են կարևոր։
Ինչ վերաբերում է Հայաստան Տոյվո Կլաաարի այցին, սա, ըստ Մխիթարյանի, լիարժեք տեղավորվում է հենց Արևմուտքի շահերի ներքո։
«Եթե իսկապես եվրոպացիներն ուզում են խնդիրը լուծել, ապա ինչո՞ւ են գալիս Երևան կամ ինչպե՞ս են Երևանում պատկերացնում Լաչինի հարցի քննարկումը` պարզ գիտակցելով, որ ճանապարհը փակվել է Ադրբեջանի իշխանությունների թելադրանքով»,–նշեց նա։
Այստեղ տարակուսանք է առաջանում, որ գուցե կան գաղտնի բանակցություններ կամ պահանջներ Ադրբեջանի կողմից, օրինակ, Լաչինի միջանցքի բացման հետ կապված։ Սակայն անտրամաբանական է, թե ինչով են առաջնորդվում ՀՀ իշխանությունները` այդ գործընթացներին զարկ տալով։
Լրահոս
0