00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մահացել է կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանը՝ ժամանակակից դասական երաժշտության հիմնադիրներից մեկը

Աշոտ Զոհրաբյան - Sputnik Արմենիա, 1920, 24.01.2023
Աշոտ Զոհրաբյան
Բաժանորդագրվել
Աշոտ Զոհրաբյանի անունը գուցե ծանոթ չէ շատերին, բայց դասական երաժշտության մեջ նրա ավանդը մեծ էր։ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահի հուշերում նա կմնա որպես մարդ, որն ինչ անում էր արվեստի բարգավաճման համար։
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Կյանքի 78-րդ տարում մահացել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանը, որը հայ ժամանակակից ստեղծագործական դպրոցի ամենավառ ներկայացուցիչներից մեկն էր։
Նրա երաժշտությունը ժամանակակից կատարողական արվեստում ամենաճանաչված երաժիշտների մեկնաբանմամբ հնչել է աշխարհի տարբեր երկրներում` Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Թուրքիայում, ԱՄՆ-ում։
Զոհրաբյանը կամերային, գործիքային, վոկալ-գործիքային ստեղծագործությունների հեղինակ է։ Ստացել է ԵՊԿ պրոֆեսորի գիտական աստիճան: 2012 թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման: Կամերային ստեղծագործությունների համար արժանացել է Արամ Խաչատրյանի անվան մրցանակի: Համաշխարհային Հայկական կոնգրեսի մրցանակաբաշխության դափնեկիր է: 2017 թ․ պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով։
Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, որը 50 տարի ընկերություն է արել Զոհրաբյանի հետ, Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, որ այդ տարիների ընթացքում շատ հարգալից ու բարյացակամ վերաբերմունք են ունեցել միմյանց հանդեպ։
Զոհրաբյանը Սաթյանի հուշերում կմնա որպես մարդ, որն ինչ անում էր հանուն արվեստի բարգավաճման, նրա համար առաջնայինը արվեստն էր, հետո նոր ընկերությունը։
«Աշոտ Զոհրաբյանը իր ստեղծագործություններում ստեղծել է յուրահատուկ ոճ և իր մոտեցմամբ տարբերվում է շատ կոմպոզիտորներից։ Բացի դրանից, մի ստեղծագործական դպրոցի հիմնադիր է, որը ժամանակակից ուղղությունների հետևորդ է դարձել։ Մեծ ցավ եմ ապրում ընկերոջս կորցնելու համար»,– ասաց նա։
Մի քանի օր անց՝ հունվարի 29-ին, Աշոտ Զոհրաբյանը կդառնար 78 տարեկան։
Նրա հոգեհանգիստը կկայանա հունվարի 26-ին` ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ հունվարի 27-ին` ժամը 13:00-ին, նույն վայրից:
Լրահոս
0