ՔՊ–ն Սուրեն Պապիկյանի հետ հանդիպում է անցկացրել Ազգային ժողովում

© Photo : official site of MoD of RAՍուրեն Պապիկյան
Սուրեն Պապիկյան - Sputnik Արմենիա, 1920, 24.01.2023
Սուրեն Պապիկյան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պատգամավորներն ու պաշտպանության նախարարն արձանագրել են, որ պետք միասնական ջանքերով շարունակել կառավարության որդեգրած բարեփոխումների իրագործումը։
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր Ազգային ժողովում հանդիպել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Տեղեկությունը հայտնում է խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը, առկա մարտահրավերները և դրանց լուծման ուղիները»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
Ըստ Հովհաննիսյանի` երկուստեք արձանագրվել է միասնական ջանքերով շարունակելու կառավարության որդեգրած բարեփոխումների հետևողական իրագործումը:
Լրահոս
0