00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սովի վտանգը շոշափելի է. Իտալիայում ՀՀ դեսպանը Պատգամավորների պալատում խոսել է Արցախի մասին

© SputnikԱրցախյան խանութ
Արցախյան խանութ - Sputnik Արմենիա, 1920, 24.01.2023
Բաժանորդագրվել
Ծովինար Համբարձումյանը ելույթ է ունեցել Իտալիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում` ահազանգելով ԼՂ–ում տիրող իրավիճակի մասին։
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Լաչինի միջանցքը շրջափակելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն օրեցօր ավելի է խորանում. առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդի և դեղամիջոցների պակասը գնալով ավելի օրհասական է դառնում։ Սովի վտանգը շոշափելի է։ Իտալիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում իր ելույթում այս մասին ասել է Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը, հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը` հավելելով, որ Համբարձումյանն այսօր մասնակցել է խորհրդարանական լսումների։
Նա հայտնել է, որ իրավիճակն էլ ավելի է սրվում Ադրբեջանի կողմից գազի (ձմռան կեսին), էլեկտրականության և ինտերնետ կապի անջատումներով։ Փակ են մանկապարտեզներն ու դպրոցները, հիվանդանոցները դադարեցրել են վիրահատությունները, մանկահասակ երեխաների համար այլևս կաթի փոշի չկա։
«ԱՄՆ-ն, Եվրամիությունը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և տասնյակ երկրներ արդեն դիմել են Ադրբեջանին՝ ապաշրջափակել ԼՂ տանող ճանապարհը։ Օրերս նաև Եվրախորհրդարանը լայն մեծամասնությամբ քվեարկեց դրա վերաբերյալ բանաձևի օգտին: Ի պատասխան միջազգային այս կոչերի՝ Ադրբեջանի նախագահը չվարանեց հաստատել, որ կապն արգելափակած «ակտիվիստները» դա արել են իր հանձնարարությամբ՝ հեգնանքով հավելելով, որ նրանք, ովքեր չեն ցանկանում լինել Ադրբեջանի քաղաքացի, կարող են ապահով հեռանալ, և շրջափակումը նրանց համար կբացվի»,–ասել է Համբարձումյանը։
Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի համար պայքարը երբեք տարածքի համար չի եղել, հակամարտությունը կրոնական կամ մշակութային բնույթ չունի։ Խոսքը վերաբերում է մի ժողովրդի կյանքի իրավունքին, որը եղել և գտնվում է գոյաբանական սպառնալիքի ներքո։ Համբարձումյանը շեշտել է` ինչպե՞ս կարելի է ժողովրդին ստիպել ապրել մի պետությունում, որն իրեն էթնիկապես ատում է, բռնատիրական մի համակարգում, որը ղեկավարում է նույն ընտանիքն ավելի քան երեսուն տարի:
Նա, մասնավորապես, միջազգային գործընկերներին կոչ է արել նպատակաուղղված հայտարարությունների և գործողությունների միջոցով պարտավորեցնել և կոչ անել Ադրբեջանին անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը և ապահովել միջազգային կազմակերպությունների մուտքը դեպի Լեռնային Ղարաբաղ։ Բացի այդ, ստիպել Ադրբեջանին զորքերը դուրս բերել ՀՀ ինքնիշխան տարածքից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Այս պահին ևս Արցախում գազ չկա։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0