Չեմ ընդունում ԿԳՄՍ ներկայիս քաղաքականությունը. Կարեն Քեռյանը ազատման դիմում է ներկայացրել

© Photo : official site of the Boghossian FoundationԿարեն Քեռյան
Կարեն Քեռյան - Sputnik Արմենիա, 1920, 25.01.2023
Կարեն Քեռյան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԲՈԿ նախագահը նշեց, որ հրաժարականի վերաբերյալ մանրամասներն ավելի ուշ կհայտնի։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը Քեռյանը հայտնեց Sputnik Արմենիային։
«Այո՛, երեկ հրաժարական եմ ներկայացրել։ Մանրամասներն ավելի ուշ կհայտնեմ»,– ասաց նա։
Նա ֆեյսբուքյան էջում հրապարակել է դիմումի պատճենը։
«Չընդունելով բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ԿԳՄՍ ներկայիս վարվող քաղաքականությունը` խնդրում եմ ինձ ազատել զբաղեցրած պաշտոնից»,– գրել է նա։
Կարեն Քեռյանը Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ էր նշանակվել 2021 թվականի մարտի 26-ին:
Լրահոս
0