00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը շարունակելու է իր զավթողական քաղաքականությունը․Իգիթյան
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինկասատորը մարտադաշտում չէ, որ մարտական զենք են ուզում տալ. ի՞նչ է առաջարկում Բազինյանը

© Sputnik / Andranik GhazaryanԻնկասացիոն տրանսպորտային միջոց
Ինկասացիոն տրանսպորտային միջոց - Sputnik Արմենիա, 1920, 25.01.2023
Ինկասացիոն տրանսպորտային միջոց
Բաժանորդագրվել
Անվտանգության միջազգային հատուկ ակադեմիայի հիմնադիր տնօրենը կարծում է, որ եթե բանը հասնի նրան, որ ինկասացիոն տրանսպորտային միջոցների կամ կազմակերպության վրա հարձակում լինի, նույնիսկ մարտական զենքի առկայության դեպքում շատ հնարավոր է, որ այն որևէ հարց չկարողանա լուծել։
Ինկասացիոն ծառայությունը մարտական գործողությունների դաշտում իրականացվող ծառայություն չէ, հետևաբար ինկասատորներին մարտական զենքեր տրամադրելը աբսուրդ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Անվտանգության միջազգային հատուկ ակադեմիայի հիմնադիր տնօրեն Արայիկ Բազինյանը` մեկնաբանելով ՀՀ կառավարության «2005 թվականի օգոստոսի 25-ի թիվ 1359-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծը, որն այս պահին դրված է հանրային քննարկման։
Նախագծով առաջարկվում է ինկասացիոն կազմակերպությունների աշխատողների կողմից օգտագործվող զենքի տեսակներից հանել ազդանշանային զենքը և գազային ատրճանակը ու նրանց կողմից օգտագործվող զենքի տեսակները լրացնել ձեռքի մատական հրաձգային զենքով։
«Աշխարհում շատ քիչ փորձեր կան, որ մարտական զենք է օգտագործվում թղթադրամներ տեղափոխելու համար։ Զուգահեռ նաև օրենքն արգելում է մարդաշատ վայրերում կիրառել և գործադրել նմանատիպ զենքեր, քանի որ կվնասեն այդ մարդկանց կյանքը և առողջությունը»,–ասաց Բազինյանը։
Նրա կարծիքով` պետք է 2005 թվականի որոշումը թողնել անփոփոխ, հատկապես որ այդ որոշման մեջ հստակ նշվում է, որ անհրաժեշտության դեպքում (հարձակման մասին օպերատիվ տեղեկություն և այլն) ինկասացիոն ծառայություններին օրենքով սահմանված կարգով ժամանակավոր օգտագործման համար ոստիկանությունը կարող է հատկացնել մարտական զենքի առանձին տեսակներ։
Այնուամենայնիվ, Բազինյանի խոսքով, եթե բանը հասնի նրան, որ ինկասացիոն տրանսպորտային միջոցների կամ կազմակերպության վրա հարձակում լինի, նույնիսկ մարտական զենքի առկայության դեպքում շատ հնարավոր է, որ այն որևէ հարց չկարողանա լուծել, քանի որ իրավախախտները կամ հանցագործները նախքան գործելը պլանավորվում են, ընտրում են զենքի տեսակներ և այլն։
Այս դեպքում Անվտանգության միջազգային հատուկ ակադեմիայի տնօրենը տարբերակ է տեսնում ոչ թե մարտական զենքի կիրառումը, որը կարող է անգամ չհասցնել ինկասատորը օգտագործել արագ զարգացումների ժամանակ, այլ անձնակազմի հատուկ պատրաստված լինելը` նման իրավիճակներում հանցագործին չեզոքացնելու համար։

«Ավելի լավ է աշխատել անձնակազմի հետ, որովհետև բացթողումներ կան։ Հայտնի չէ` այդ ինկասատորները մինչև որակավորումը ինչ կրթություն են ստացել։ Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող կազմակերպությունները առաջնային խնդիր պետք է դնեն անձնակազմի ուսուցումը, վերապատրաստումը, պետք է նրանց ուղարկել մասնագիտացված ուսումնական հաստատություններ, որտեղ նրանք կյուրացնեն ձեռնամարտի հնարքները, առաջնային օգնությունը, մարտի վարման ճիշտ կանոնները, կսովորեն ինչպես պաշտպանել գույքը և այլն։ Ճիշտը դա է, մարտական զենքերը հաստատ կոնկրետ հարցեր չեն կարող լուծել»,–ասաց նա։

Քանի որ ինկասացիոն ծառայության հիմնական նպատակը Ա կետից Բ կետ թղթադրամներ կամ այլ արժեքներ փոխադրելն է, Բազինյանը կարծում է, որ պարտադիր չէ միայն մարտական զենք գործադրել. հնարավոր է և՛ գազային ատրճանակով, և՛ ազդանշանային ատրճանակով հուսալի ու անվտանգ եղանակով իրականացնել ինկասացիոն ծառայությունների առջև դրված խնդիրները։
Լրահոս
0