Մենք հետաքրքրված ենք կապերի զարգացմամբ. Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով ՌԴ–ում է

© Photo : official site of the Office of the High Commissioner for Diaspora Affairs of RAԶարեհ Սինանյանն աշխատանքային այցով ՌԴ–ում է
Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով ՌԴ–ում է - Sputnik Արմենիա, 1920, 25.01.2023
Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով ՌԴ–ում է
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Զարեհ Սինանյանը հանդիպել է Նիժնի Նովգորոդի արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավարի և հայ համայնքի երիտասարդների հետ։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Ռուսաստանում է։ Տեղեկությունը հայտնում է հանձնակատարի գրասենյակը։
Նիժնի Նովգորոդ կատարած այցի ընթացքում նա հանդիպել է մարզի արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար Օլգա Գուսևայի հետ և քննարկել տեղի հայ համայնքին առնչվող հարցեր:

«Նիժնի Նովգորոդի հայ համայնքը մարզի զարգացման համար ներդնում է իր լավագույն որակները, գիտելիքներն ու տաղանդը: Մենք հետաքրքրված ենք կապերի զարգացմամբ և պատրաստ ենք աջակցել նոր նախաձեռնությունների իրականացմանը»,- նշել է Գուսևան։

© Photo : official site of the Office of the High Commissioner for Diaspora Affairs of RAԶարեհ Սինանյան
Главный уполномоченный по делам Диаспоры РА Заре Синанян встретился с членами совета армянской общины Нижегородской области (25 января 2023). Нижний Новгород - Sputnik Արմենիա, 1920, 25.01.2023
Զարեհ Սինանյան
Այնուհետ Զարեհ Սինանյանը հանդիպել է Նիժնի Նովգորոդի հայկական համայնքում ներգրավված երիտասարդների հետ` շեշտադրելով հատկապես այս տարվա օգոստոսին նախատեսված երիտասարդական համաժողովը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երիտասարդները համաժողովի նախագծային տարբերակին ծանոթանալուց հետո կներկայացնեն իրենց առաջարկությունները։
Սինանյանը հանդիպել է նաև Նիժնի Նովգորոդի մարզի հայ համայնքի խորհրդի անդամներին` ի դեմս խորհրդի նախագահ, Նիժնի Նովգորոդի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոս Աղասի Ալեքյանին։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ակտիվ համագործակցությունը։
Հունվարի 25-27-ը Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը կշարունակվի Մոսկվայում։
Լրահոս
0