00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք մշտապես պատերազմների մեջ ենք. Չոբանյանը` ոլորտում բյուրոկրատիայի մասին

© Sputnik / Asatur YesayantsՀայկ Չոբանյան
Հայկ Չոբանյան - Sputnik Արմենիա, 1920, 25.01.2023
Բաժանորդագրվել
Չոբանյանը նշեց, որ անհրաժեշտ է նվազագույնի հասցնել սուբյեկտիվիզմը որոշումներ կայացնելիս և առավելագույնի հասցնել ինկուբատորների և վենչուրային սխեմաների միջոցով նախագծերի որոնումն ու զարգացումը:
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Պետության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միջև համագործակցությունը պաշտպանական տեխնոլոգիաների մատակարարների հետ շատ թույլ է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։
Նա ընդգծեց, որ այդ փոխգործակցությունը պետք է ոչ միայն ուժեղանա, այլև ինստիտուցիոնալ լինի։
«Այսօր մենք գործ ունենք պերմանենտ հիբրիդային պատերազմի հետ, և պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է։ Մենք մշտապես կիբեռպատերազմի, հոգեբանական և տեղեկատվական պատերազմների մեջ ենք։ Հարցի լուծումն ինստիտուտների ստեղծումն է։ Այս ամենը վստահության և կոմպետենտության, փոխհարաբերությունների համագործակցային մշակույթի խնդիր է։ Բայց մենք չենք կարող ասել՝ սա մեր գործը չէ, այլ զուտ կառավարության։ Դրա համար էլ մենք անընդհատ քննարկումներ ենք նախաձեռնում իշխանությունների հետ»,- շեշտեց Չոբանյանը։
Ըստ նրա` համագործակցությունը չպետք է կախված լինի լավ կամ վատ պաշտոնյաներից, այն պետք է լինի համակարգային։ Նման համակարգի ստեղծումը 2023 թվականի առաջնահերթություններից մեկն է։
Նա ընդգծեց, որ երբեմն առաջանում են հարցեր, թե ինչպես են իրականացվելու պետական կարիքների համար մշակումները կամ ովքեր են հետևելու դրանց որակին։ Չոբանյանը նշեց, որ այս հարցում մեծ նշանակություն ունի պաշտոններում կոնկրետ անձանց սուբյեկտիվ մոտեցումը։
2022-ին Հայաստանում ստարտափերի քանակը աննախադեպ է եղել. ԱՏՁՄ գործադիր տնօրեն
Պաշտպանական ոլորտին օգնելու` մասնավոր ընկերությունների ցանկությունը շատ ավելի մեծացել է 2020 թվականի պատերազմի ընթացքում և դրանից հետո: Չոբանյանը շեշտեց, որ ոլորտում առկա խնդիրը բոլորինն է, և պետք է ներդրումային հիմնադրամներ ստեղծվեն, քննարկումներ լինեն և այլն։
«Աշխատանքները շատ արագ պետք է արվեն, քանի որ ռազմարդյունաբերական այն ծավալը, որն ունի Հայաստանի Հանրապետությունը, խիստ հեռու է բավարար լինելուց, հատկապես անվտանգային խնդիրները լուծելու տեսնակյունից։ Կարծում եմ, որ մեխանիզմները պետք է փոխվեն, քանի որ առաջին հերթին պաշտպանական տեխնոլոգիաների մշակման գործում չափազանց մեծ է բյուրոկրատիայի մակարդակը, ինչն այդպես չպետք է լինի»,–ասաց նա։
Ըստ Չոբանյանի` պետության հետ համագործակցությամբ, նույնիսկ պաշտպանական ոլորտներում անհրաժեշտ են վենչուրային հիմնադրամներ, ինկուբատորներ, որոնք կօգնեն հնարավորինս արագ բացահայտել հեռանկարային և անհրաժեշտ նախագծերը։
Հայաստանը տեխնոլոգիական նոր բրենդ կունենա. այն կներկայացվի մարտին
Նշենք, որ այս տարի Երևանում նախատեսվում է հերթական անգամ անցկացնել ArmHiTech պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսը:
Լրահոս
0