00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Սա միայն Ոսկեպարի, Կիրանցի կամ Բաղանիսի խնդիրը չէ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:42
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նրանց պաշտպանությունը ճաքեց»․ հազարավոր զինվորներ կարող են կաթսայում հայտնվել

© Sputnik / Виктор Антонюк / Անցնել մեդիապահոցՀրետանի
Հրետանի - Sputnik Արմենիա, 1920, 25.01.2023
Հրետանի
Բաժանորդագրվել
Նոր տարում ռուսական բանակի առաջին կարևոր տակտիկական հաղթանակը՝ ԴՀԺ-ում Սոլեդարի ազատագրումը, թույլ տվեց ավելի սեղմել օղակը Արտյոմովսկի շուրջ, որը Դոնբասում Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանության ամենահզոր հանգույցներից է։ Թե ինչ կարող է լինել հետո, ընթերցեք ՌԻԱ Նովոստիի նյութում։

Արգելափակել մատակարարումը

Ռուսական զորքերը կտրել են Արտյոմովսկը Սևերսկի հետ կապող մայրուղին։ Ուկրաինայի զինված ուժերն այնտեղից արդեն օգնություն չեն ստանա։
Սոլեդարի գրավումից հետո Արտյոմովսկը գրավվեց հյուսիս-արևմուտքից։ Այս ցատկահարթակից հարձակվողները շարժվում են դեպի հյուսիս՝ Ռազդոլովկա, դեպի արևմուտք՝ Կրասնայա Գորա և դեպի հարավ-արևմուտք։ Ուկրաինական պաշտպանությունը ճաքեց։
Հաջողություններ կան նաև հարավում։ Օրերս վերահսկողության տակ են վերցրել Կլեշչեևկան՝ հինգ-վեց կիլոմետր մոտենալով ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող մայրուղուն, որը Արտյոմովսկից թիկունքային Կոնստանտինովկա է տանում։
Ուկրաինան չի պատրաստվում հարձակվել Բելառուսի վրա. Զելենսկի
Բայց մինչ այժմ բաց է Արտյոմովսկից Սլավյանսկ տանող ճանապարհը։ Այն կտրելու համար հարկավոր է Ուկրաինայի ԶՈւ-ն դուրս մղել Կրասնայա Գորայից և Պարասկովիևկայից: Այդ ժամանակ Ուկրաինայի զինված ուժերի բազմահազարանոց խմբավորումը կաթսայի մեջ կհայտնվի։
«Նրանք մեծ դժկամությամբ են թողնում դիրքերը, համառորեն պայքարում են», — ասում է 1-ին բանակային կորպուսի սպան՝ Կլիմ մականունով: - Այստեղ ոչ միայն տարածքային պաշտպանության ներկայացուցիչներ են, այլև կադրային զինվորականներ։ Շատ վարձկաններ կան, հիմնականում՝ Լեհաստանից: Նրանք բավարար տեխնիկա և զինամթերք ունեն»:

Արտյոմովսկի «մսաղացը»

Մարտեր են ընթանում նաև Արտյոմովսկում։ Գրոհային ստորաբաժանումները դիրքեր են գրավել քաղաքի արևելյան և հարավային մասերում։ Ինչպես լրագրողներին ասել է «Ախմատ» հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Ապտի Ալաուդինովը, շուտով հնարավոր կլինի խոսել Ուկրաինայի զինված ուժերի օպերատիվ շրջապատման մասին:
Սակայն ուկրաինական ուժերը պատրաստվել են երկարատև պաշտպանության։ Նոր ստորաբաժանումներ են մարտի մեջ մտնում։ Արևմտյան ԶԼՄ-ների գնահատականներով՝ Ուկրաինայի զինված ուժերի ամենօրյա կորուստներն այստեղ եռանիշ են։
Արտյոմովսկը բավականին մեծ քաղաք է, որտեղ մարտերից առաջ մոտ 70 հազար մարդ էր ապրում։ Դրա կորուստը, նշում են վերլուծաբանները, խիստ կհարվածի Կիևի ղեկավարության իմիջին, որը հրապարակավ խոստացել է «ոչ մի թիզ հող չտալ»։
Բացի այդ, ռազմաճակատի իրավիճակից է կախված ՆԱՏՕ-ի հետագա մատակարարումների ճակատագիրը։ Արևմուտքում պատրաստ են կիսվել շատ ավելի հզոր զենքով, բայց միայն այն դեպքում, եթե Ուկրաինայի զինված ուժերն իրական հաջողություններ ունենան։
Եվ ի վերջո, Արտյոմովսկը կարևոր տրանսպորտային հանգույց է, հենց այստեղից է մինչև վերջերս մատակարարում ստացել Դոնբասում Ուկրաինայի զինված ուժերի ամբողջ խմբավորումը։ Այստեղից ճանապարհները բաժանվում են դեպի Սլավյանսկ, Սևերսկ, Լիսիչանսկ, Պոպասնայա, Սվետլոգորսկ, Գորլովկա և Կոնստանտինովկա։ Այսինքն՝ խոսքը ռուսական զորքերի հետագա գրոհի պլացդարմի մասին է։

Շեղել հարավից

Օրերս AFP գործակալությունը, հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային, հայտնել էր, որ Պենտագոնը խորհուրդ է տվել Կիևին թողնել Սևերսկ-Արտյոմովսկ գիծը և պաշտպանական դիրք գրավել ավելի արևմուտք ուղղությամբ։ Ամերիկացի խորհրդականները նախազգուշացրել են Ուկրաինայի զինված ուժերին այդ ուղղությամբ զորքեր և տեխնիկա չնետել, քանի որ նախաձեռնությունը Ռուսաստանի ձեռքերում է։ Ավելի լավ է ուժ խնայել հարավում գարնանային հարձակման համար:
Սակայն Կիևում, կարծես, այլ որոշում են կայացրել։
Միաժամանակ ռուսական զորքերն ակտիվացել են Զապորոժիեի շրջանում։ Տարածաշրջանային վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ ուկրաինական ստորաբաժանումները շփման գծում տասնյակ բնակավայրեր են լքել:
«Լեոպարդ» տանկ - Sputnik Արմենիա, 1920, 24.01.2023
Գերմանիան կատարել է իր ընտրությունը, և նա խղճահարություն չի առաջացնում
«Մեր բանակը շարունակում է գրոհը, - նշել է Ռոգովը։ - Արդեն բացվել են ուկրաինական զորքերի դիրքերը պաշտպանության երկրորդ և երրորդ գծերում, առաջինը ճեղքվել է։ Ռուսական ստորաբաժանումների մարտավարական հաջողությունների, ինչպես նաև հրետանու և ավիացիայի ճշգրիտ աշխատանքի շնորհիվ ռազմաճակատի գիծը աստիճանաբար շարժվում է դեպի շրջանի հյուսիս»։
Ուկրաինայի զինված ուժերը, նրա խոսքով, մեծ կորուստներ են կրում։ Եվ, ըստ երևույթին, չեն կարողանում դիմադրել այլ ուղղություններով՝ նախևառաջ Արտյոմովսկում, որտեղ իրավիճակը նրանց համար օրեցօր ավելի է վատանում։ Այս քաղաքը Կրամատորսկի և Սլավյանսկի դուռն է, որտեղ տեղի կունենա Դոնբասի համար գլխավոր ճակատամարտը։
Լրահոս
0