00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վոլոդյա, հա՞յ ես. փաստեր և միֆեր Վլադիմիր Վիսոցկու կյանքում «հայկական հետքի» մասին

© Sputnik / Анатолий Гаранин / Անցնել մեդիապահոցՎլադիմիր Վիսոցկի
Վլադիմիր Վիսոցկի - Sputnik Արմենիա, 1920, 25.01.2023
Բաժանորդագրվել
Հեղինակային երգի լեգենդի հետ հայկական մշակույթի տարբեր գործիչների բարեկամության մասին վկայում են նրա ժամանակակիցների հիշողությունները։ Sputnik Արմենիան հավաքել է առավել վառ և նշանակալի դրվագները։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի - Sputnik. Սիրված երգիչ և դերասան, միլիոնավոր մարդկանց կուռքը դարձած Վլադիմիր Վիսոցկին հունվարի 25-ին կդառնար 85 տարեկան: Նա ապրել է ընդամենը 42 տարի, իսկ նրա ժառանգությունն արդեն 43 տարի ապրում է առանց նրա, բայց ոչ մի վայրկյան չի կորցնում արդիականությունը։
Նրա մասին հսկայական քանակությամբ գրքեր և հոդվածներ են գրվել։ Երբեմն նույնիսկ թվում է, որ նրա ամբողջ կյանքը փաստագրված և նկարագրված է ամենափոքր մանրամասներով, բայց իրականում բարդ է տարբերել, թե որտեղ է ճշմարտությունը, և որտեղ հորինվածքը։
Վիսոցկու երևանյան համերգի գաղտնիքը, կամ նա արդեն ամեն ինչ ասել է քեզանից առաջ
Նրա հայ ընկերների և Հայաստանում նրա արկածների մասին պատմությունները ևս քիչ չեն, սակայն միանշանակ է միայն այն, որ Վիսոցկու ճակատագրի և ստեղծագործական կայացման հարցում առանձնահատուկ դեր է ունեցել նրա խորթ մայրը` Եվգենյա Լիխալատովան (մինչամուսնական ազգանունը` Մարտիրոսովա)։
Նրա մասին, ի դեպ, Վիսոցկին միշտ ջերմությամբ էր պատմում` քնքշորեն անվանելով նրան «Ժենյա-մամա» կամ «Ժենեչկա»: Եվգենյան նրան երես էր տալիս հայկական խոհանոցի համեղ ուտեստներով, օգնում էր դասերն անել։
Նա նաև ողջունում էր Վոլոդյայի երաժշտական պարապմունքները և աջակցում արտիստ դառնալու նրա ցանկությանը։ Խորթ մոր շնորհիվ Վիսոցկին լավ ծանոթ էր հայկական մշակույթին։
Владимир Высоцкий - Sputnik Արմենիա, 1920, 25.01.2019
Վիսոցկու երևանյան համերգի գաղտնիքը, կամ նա արդեն ամեն ինչ ասել է քեզանից առաջ
Պատմում էին, որ նույնիսկ մի քանի հայերեն բառ գիտեր, որոնք սովորել էր ավագ ընկերոջից` ռեժիսոր Լևոն Քոչարյանից, որը ոչ միայն օրինակ էր նրա համար, այլև ինչ-որ իմաստով` ուսուցիչ։
Նաև ռեժիսորի ջանքերով էր, որ Վիսոցկին դեր ստացավ «Հեռացում դեպի ափ» և «Ողջեր և մեռածներ» ֆիլմերում։ Հենց Քոչարյանն էր, որ 1961 թվականին առաջին անգամ ձայնագրեց Վիսոցկու երգերը, որոնք հետագայում հազարավոր անգամներ վերաձայնագրվեցին ու տարածվեցին Խորհրդային Միությունում ու դրա սահմաններից դուրս։ Բացի այդ, Քոչարյանը Էդմոնդ Քեոսայանին համոզեց նկարահանել Վիսոցկուն «Խոհարարուհին»(«Стряпуха») ֆիլմում, երբ մյուս ռեժիսորները նրան չէին վերցնում։
Ինչպես իր մահով անգամ Վլադիմիր Վիսոցկին խանգարեց կոմունիստական իշխանությունների քունը
Քոչարյանը Վիսոցկու միակ հայ ընկերը չէր։ Քչերին է հայտնի, բայց 1970 թվականի գարնանը բարդը (հեղինակային երգերի կատարողը) համերգ է ունեցել Երևանում, որը կազմակերպել էր թարգմանիչ և կենսագիր Դավիթ Կարապետյանը։ Իր «Վիսոցկի. խոսքի և փառքի արանքում» գրքում Կարապետյանը պատմում է, որ «երևանյան հյուրախաղերը» կազմակերպվել էին անսպասելիորեն և գրեթե պատահական։ Ընկերները մեկնում են Սոչի, իսկ մի քանի օր անց հայտնաբերում են, որ առանց փողի են մնացել։ Այդ ժամանակ էլ արտիստը Դավիթին խնդրում է համերգ կազմակերպել Երևանում։
Համերգը կայացել է անսպասելիորեն մեծ և այն ժամանակների համար շատ հարմարավետ դահլիճում։ Վիսոցկին պատմել է, որ զարմացել է մագնիտոֆոնների բացակայությունից, քանի որ սովոր էր, որ իր յուրաքանչյուր ելույթ ձայնագրեն տասնյակ մարդիկ։ Համերգից հետո հոնորարը նրան փոխանցել են ծրարով, խոշոր թղթադրամներով։
Վիսոցկին հետաքրքրվել է, թե ով է իր ելույթի համար դահլիճը տրամադրել։ Պարզվել է`ՊԱԿ–ը (КГБ)։
Ի դեպ, ելույթից անմիջապես հետո Երևանը բառացիորեն լցվել էր հաներգի ձայնագրություններով։ Չի բացառվում, որ որակյալ աուդիոտեխնիկան հենց կոմիտեն էր հատկացրել։
Այդ համերգից հետո Վիսոցկին ու Կարապետյանը սարսափելի վթարի են ենթարկվում և հրաշքով են ողջ մնում։ Ասում են` դրանից հետո Վիսոցկին կնքվել է հայկական եկեղեցիներից մեկում։ Չնայած նրա ժամանակակիցները պնդում են, որ Վիսոցկին երբեք կնքված չի եղել։
Կա նաև մեկ այլ պատմութուն, որը կապված է Վիսոցկու` Երևանում գտնվելու հետ։ Որոշ փորձագետներ կարծում են, որ հայտնի «07» երգը նա գրել է հենց Հայաստանի մայրաքաղաքում, որտեղից օրական 4-5 անգամ միջքաղաքային զանգ էր պատվիրում, որպեսզի զրուցի կնոջ` Մարինա Վլադիի հետ։
© Sputnik / Анатолий Гаранин / Անցնել մեդիապահոցՎլադիմիր Վիսոցկին և Մարինա Վլադին
Французская актриса Марина Влади и актер Владимир Высоцкий - Sputnik Արմենիա, 1920, 25.01.2023
Վլադիմիր Վիսոցկին և Մարինա Վլադին
Ի դեպ, Մարինա Վլադին իր գրքում շատ է պատմում տարբեր արտիստների հետ Վիսոցկու հարաբերությունների մասին։ Օրինակ` հիշատակում է Վիսոցկու յուրահատուկ, հուզիչ և հոգատար վերաբերմունքը կրկեսի արտիստ, ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանի նկատմամբ։ Վլադին հիշում է, որ երբ Վիսոցկուն զանգահարեցին և հայտնեցին ընկերոջ մահվան մասին (Ենգիբարյանը մահացել է փորձի ժամանակ` ընկնելով կրկեսի գմբեթի տակից,– խմբ.), նա գունատվել է ու սկսել երեխայի պես հեկեկալով լաց լինել։
Ծաղրածու, որ շատերին ստիպում էր արտասվել. Վիսոցկու սիրելի Ենգիբարովը
Նա հիշում է նաև մեկ այլ հռչակավոր հայի` Սերգեյ Փարաջանովի հետ երգչի ընկերության մասին։ Հայտնի չէ, թե երբ են նրանք ծանոթացել, բայց նրանց ընկերությունն ամուր է եղել։
«Մենք հանգստանում էինք Յուրմալայում, և մի անգամ մեր հյուրանոցի համարում ջուրն անջատել էին։ Զանգեցինք Փարաջանովին, խնդրեցինք իր համարի բանալիները թողնել դռնապանի մոտ։ Մտնելով սենյակ` սեղանին տեսանք «Բորժոմի», մրգեր, ծխախոտ, լիմոնադ: «Մի տեսակ Սերգեյին նման չէ, այստեղ ինչ-որ տեղ պետք է թակարդ լինի»,- ասաց Վլադիմիրը: Ես բացեցի լոգարանի դուռը և ճչացի. Փարաջանովը ծաղկեփունջն ամրացրել էր անմիջապես ցնցուղին, որպեսզի ջուրը թափվի կարմիր վարդերի փնջից։ Այո՛, նա ժեստի, գեղեցիկ ժեստի մարդ էր»,-հիշում է Վլադին։
Փարաջանովի ընկերը` երաժիշտ Արմեն Մարջանյանը, մեկ այլ հետաքրքիր դրվագ է պատմում` հայ ռեժիսորի և նրա գործընկեր Յուրի Լյուբիմովի երկխոսությունը Կիևում, որին ինքն անձամբ ներկա է եղել։ Լյուբիմովը պատմում էր, որ «Համլետ» է բեմադրում, բայց չի կարողանում հաստատել գլխավոր դերակատարին։ Փարաջանովը համոզում է դիտարկել Վիսոցկու թեկնածությունը։
© Sputnik / Галина Кмит / Անցնել մեդիապահոցՎլադիմիր Վիսոցկի
Владимир Высоцкий - Sputnik Արմենիա, 1920, 25.01.2023
Վլադիմիր Վիսոցկի
Ավելի ուշ երգիչն իր երախտագիտությունն է հայտնել` 1973 թվականին համերգ տալով Կիևում Փարաջանովի բնակարանում, իսկ երբ Փարաջանովին բանտ էին նստեցրել, Վիսոցկին խնդրել է, որ նրան փոխանցեն այդ համերգի ձայնագրությունը։
Վիսոցկու բարեկամների և ընկերների մեծ մասը խոստովանում էին, որ հայերի հետ նրա կապը հաճախ էր այս կամ այն կերպ արտահայտվում։ Խոսում էին, որ նրա երակներով հայկական արյուն է հոսում, և հետաքրքրությունը բավարարելու համար պատմաբան Մհեր Կարապետյանը մի անգամ հարցնում է նրան. «Վոլոդյա, դու հայկական արյուն ունե՞ս»:
Բայց ալիքների աղմուկն ու ճայերի ճիչերը խլացնում են պատասխանը։
«Բարև, Լևոն Վիսոցկի». ինչպես է մեծ բանաստեղծը փոխել հայի կյանքը
Լրահոս
0