00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջերմուկում հանգստացողների թիվը 3 անգամ նվազել է. կառավարությունը կփոխհատուցի ծախսերը

© Sputnik / Aram NersesyanՋերմուկ, զբոսաշրջիկներ. արխիվային լուսանկար
Ջերմուկ, զբոսաշրջիկներ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 26.01.2023
Բաժանորդագրվել
ՀՀ կառավարությունը որոշել է փոխհատուցել Ջերմուկի շուրջ 20 հյուրանոցների ու հյուրատների գազի ու էլեկտրաէներգիայի ծախսը` 50 մլն դրամի շրջանակում։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. 2022 թվականի սեպտեմբերին Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի հետևանքով տուժած հանգստարանային քաղաքն առայսօր չի կարողանում վերադառնալ կյանքի բնականոն հուն։
Կառավարության ուսումնասիրության համաձայն` հատկապես տուժել է զբոսաշրջային բիզնեսը` հյուրանոցներն ու հյուրատները։
Այս ոլորտի տնտեսվարողներին աջակցելու համար կառավարությոսւնը որոշել է փոխհատուցել Ջերմուկի շուրջ 20 հյուրանոցների ու հյուրատների գազի ու էլեկտրաէներգիայի ծախսը` 50 մլն դրամի շրջանակում։
Նախագծի հեղինակ Էկոնոմիկայի նախարարությունը հիշեցնում է, որ ռազմական հարձակման հհետևանքվ Ջերմուկի հյուրանոցները 2 ամիս ընդհանրապես դադարեցրել էին աշխատանքը։ Այսօր էլ անվտանգային պատճառներից ելնելով՝ Ջերմուկը զբոսաշրջիկների համար շարունակում է մնալ ոչ գրավիչ։ Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած տեղեկատվության համաձայն՝ մոտ 3 անգամ նվազել է Ջերմուկ համայնքում հյուրանոցային, հյուրատնային գործունեություն իրականացնող տնտեսվարողների շրջանառությունը՝ 670 մլն դրամից դառնալով 294 մլն դրամ։
Անշարժ գույքի գներն աճում են. ագրեսիայի ենթարկված Ջերմուկում տները թանկացել են 13.5%-ով
Հանգստացողներին գրավելու համար հյոուրանոցների և հյուրատների մեծ մասը 2 անգամ նվազեցրել է նախկինում գործող ծառայությունների արժեքը։ Ինքնարժեքի նվազեցմանն ուղղված քայլերի հետևանքով հաճախ տուժում է ծառայությունների որակը։
Այս իրավիճակում անհրաժեշտություն է առաջացել որոշակի չափով նվազեցնել նշված կազմակերպությունների ֆինանսական բեռը` նպաստելով մատուցվող ծառայությունների որակի պահպանմանը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
Լրահոս
0