00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:40
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
17:48
12 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
8 ր
Ուղիղ եթեր
19:01
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Դավիթ Մարգարյան
Ոչ թե այդ մարդիկ կմնան առանց աշխատանքի, այլ մենք կմնանք առանց այդպիսի բժիշկների.Մարգարյան
11:06
4 ր
Ռաֆայել Գևորգյան
ՓՄՁ-ին ուղղված նոր ծրագրով առաջնայինը մտադիր ենք զարգացնել նրանց կարողությունները.Գևորգյան
11:11
6 ր
Ջոնի Մելիքյան
Արևմուտից ճնշումը սպասելի էր.Մելիքյան
11:19
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Տեղի ունեցածը մեծ հաջողություն եմ համարում․Փաշինյան
13:06
14 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կամո Շահինյան
Ուզո՞ւմ եք հրաժարական կտամ, ի՞նչ եք ուզում, ես ձեզ հետ եմ, իմ ժողովրդի հետ եմ․Շահինյան
14:22
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
ՀՀ իշխանությունը չի շեղվել իր հանցավոր ճանապարհից․Բագրատ Սրբազան
17:21
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եռաբլուրում բռնության ենթարկված զոհվածների ծնողները կրկին ՔԿ–ում են. առերեսում է լինելու

© Sputnik / Aram NersesyanԵռաբլուրում բռնության ենթարկված զոհվածների ծնողները ՔԿ–ի մոտ
Եռաբլուրում բռնության ենթարկված զոհվածների ծնողները  ՔԿ–ի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 26.01.2023
Եռաբլուրում բռնության ենթարկված զոհվածների ծնողները ՔԿ–ի մոտ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների` բռնության ենթարկված ծնողները կրկին քննչական կոմիտեի մոտ ակցիա են անում են։ Այսօր առերեսում է լինելու բռնի ուժ կիրառած ոստիկանների հետ։
«Առերեսումը լինելու է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի հետ»,– լրագրողների հետ զրույցում ասաց ծնողների գործով փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 21-ին, և այդ օրվանից ի վեր առերեսում եղել է միայն 3-4 ոստիկանի հետ։
Դեռ հունվարի 20-ին ծնողները եկել էին ՔԿ և պահանջում էին հանդիպում Արգիշտի Քյարամյանի հետ, սակայն նրանց հայտնեցին, որ դրա համար հատուկ ընթացակարգ պետք է լինի` դիմում է հարկավոր։
44-օրյա պատերազմում զոհված Արման Ազատյանի հայրը` Վիգեն Ազատյանը հայտնեց, որ վերջերս պարզ է դարձել, որ Արթուր Խուդինյանն է հրաման տվել ծնողներին բերման ենթարկելու։
«Սեպտեմբերի 23-ին անձամբ խոսել եմ իր հետ ու փորձում էի հասկանալ, թե ով է հրաման տվել։ Նա և՛ այն ժամանակ, և՛ այսօր ասում էր, որ ինքը հրաման չի տվել։ Չգիտեմ ինչ տարբերակով դարձավ, որ Խուդինյանն է հրաման տվել։ Առերեսման ընթացքում «կարմիր գլխարկները» (կարմիրբերետավորները,– խմբ.) ասել են, որ ինքն է հրաման տվել»,– ասաց Ազատյանը։
Նկատառմանը, որ այդ օրը բացի Խուդինյանից այլ բարձրաստիճան ոստիկաններ են եղել այնտեղ, Ազատյանն ասաց, որ հենց նրանց վրա էլ կասկածում են։ Ծնողների շրջանում կասկածներ կան, որ հրաման տվողը Նիկոլ Փաշինյանի անվտանգության պետն է եղել։
Լրագրողների հետ զրույցում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը` Գարիկ Գալեյանն էլ հայտնեց, որ առերեսման կանչված ծնողների պատմելով` Եռաբլուրից ծնողներին բերման ենթարկելու հրամանը ոստիկանները ստացել են «վայբերով»։
«Ինձ էլ են հրավիրել․ կարծեմ ես էլ Խուդինյանի հետ առերեսման ցուցակում կամ։ «Բերետավորներն» են ասել, որ հրաման տվողը Խուդինյանն է, նա էլ եկել ու հաստատել է։ Առերեսման ժամանակ «բերետները» մայրերին ասել են, որ «վարչապետի փայերով» են գտնվել Եռաբլուրում․ մենք չենք հասկանում՝ «վարչապետի փայերովը» ո՞րն է։ Նրանք պնդում էին, որ իրենց «վայբերին» է հրամանը եկել, մեզ ասում էին, որ չատ ունեն ու այդպես են շփվում։ Պարզվեց՝ ծնողներին բերման ենթարկելու հրամանը եկել է վայբերով»,- »,- ասաց Գալեյանը։
Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների ծնողները 2022 թվականի սեպտեմբերի 20-ի երեկոյից զոհվածների ծնողները Եռաբլուրում էին, որպեսզի թույլ չտան վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն այնտեղ։ Սեպտեմբերի 21-ին, սակայն, ոստիկաններն ուժ գործադրեցին և ծնողներին բերման ենթարկեցին` բացելով Փաշինյանի ճանապարհը։ Այդ դեպքով քրգործ էր հարուցվել։
Լրահոս
0