00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Էրդողանի մնալ–չմնալու դեպքում ՀՀ–ի հանդեպ Թուրքիայի քաղաքականությունը չի փոխվի. թուրքագետ

Էրդողանի մնալ–չմնալու դեպքում ՀՀ–ի հանդեպ Թուրքիայի քաղաքականությունը չի փոխվի. թուրքագետ
Բաժանորդագրվել
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք համապետական ընտրությունների թեմային և ընդդիմության հավանական թեկնածուի հնարավորություններին։
ԱՄՆ–ն Թուրքիայում կայանալիք ընտրություններում կփորձի աջակցել ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին, առավել ևս, որ թուրքական ընդդիմությունը վերջինիս գլխավորությամբ ավելի լավ հարաբերություններ ունի ամերիկյան կողմի հետ, սակայն հարցն այն է, թե աջակցությունն ինչ գնով կլինի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
Թուրքիայի առաջիկա նախագահական ընտրություններում ընդդիմության միակ թեկնածուն, ամենայն հավանականությամբ, կլինի Թուրքիայի ամենամեծ՝ ձախ կենտրոնամետ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն և կպայքարի իշխանության թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ։
«Քըլըչդարօղլուն Միացյալ Նահանգներին ձեռնտու է այն առումով, որ ավելի կանխատեսելի ու կառավարելի գործիչ է, ի տարբերություն Էրդողանի, որի կառավարությունը թեև ընդհանուր ռազմավարական առումով մնում է ԱՄՆ–ի հավատարիմ դաշնակիցը, բայցևայնպես որոշ դեպքերում չի ենթարկվում Վաշինգտոնին` փորձելով վարել ինքնուրույն քաղաքականություն։ Բացի դրանից, Էրդողանի հետ շփվելը բավականին դժվար է արևմտյան քաղաքական ու պետական գործիչների համար, մինչդեռ Քըլըչդարօղլուն ավելի քաղաքակիրթ է ու հաճելի»,– ասաց Սաֆրաստյանը։
Նրա կարծիքով` Էրդողանը չի խորշում նույնիսկ այնպիսի արտահայտություններից, որոնք կարող են վիրավորական ընկալվել, և պատահական չէ, որ մինչ օրս Բայդենի ու Էրդողանի միջև պաշտոնական հանդիպում չի կայացել, թեև թուրքական կողմն ամեն ինչ անում է, որպեսզի այդ հանդիպումը կայանա։
«Թուրքիայի նախագահական ընտրություններում, ըստ հարցումների, ամենայն հավանականությամբ կլինի երկրորդ փուլ, որտեղ կարող են ի հայտ գալ շատ հարցականներ։ Էրդողանը պետք է որ հաղթի, բայց կա մի խնդիր. երկրորդ փուլում քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը կարող է կողմնակիցներին կոչ անել, որպեսզի դեմ քվեարկեն Էրդողանի թեկնածությանը, ինչը լուրջ ազդեցություն կունենա ընտրական գործընթացի վրա։ Չնայած քրդերը ենթարկվում են բռնաճնշումների, բայց կհաղթահարեն 10 տոկոսի շեմն ու կանցնեն խորհրդարան»,– նշեց մեր զրուցակիցը։
Ո՞ւմ է իր ձայնը տալիս Թուրքիայի հայ համայնքը նախագահի ընտրություններում
Սաֆրաստյանի դիտարկմամբ` իրավիճակը Թուրքիայում ցանկացած պահի կարող է շատ արագ փոխվել, և այդ դեպքում կանխատեսումները փոփոխական կլինեն, որովհետև երկրում տնտեսական դրությունն իրոք շատ ծանր է, և դժգոհություններն օրեցօր աճում են։
«Ամերիկացիները Թուրքիայում ունեն որոշակի լծակներ, սակայն մեծ զանգվածների ընտրության վրա ազդեցություն ունենալ գրեթե չեն կարող։ Բայցևայնպես նրանք կարող են որոշակի քայլեր կատարել, որոնք կօգնեն Քըլըչդարօղլուին»,– ասաց թուրքագետը։
Անդրադառնալով այն հարցին, թե ընտրությունների արդյունքում գործող նախագահ Էրդողանի մնալ–չմնալն ինչպես կանդրադառնա Հայաստանի վրա, Սաֆրաստյանն ընդգծեց, որ այդ առումով Թուրքիայի քաղաքականության մեջ սկզբունքային փոփոխություններ չեն լինի։
«Եթե Էրդողանը հաղթի ընտրություններում, զուտ այդ տեսանկյունից հավանական է, որ միաժամանակ անցկացվող խորհրդարանական ընտրություններում կհաղթի ընդդիմությունը, ինչը նոր քաղաքական համակարգի նախադրյալներ կստեղծի Թուրքիայում, հետևաբար շատ դժվար է կանխատեսել, թե Թուրքիայի քաղաքականությունը ինչ փոփոխություն կկրի այդ իմաստով»,– պարզաբանեց մեր զրուցակիցը։
Այդուհանդերձ Սաֆրաստյանը վկայակոչեց ընդդիմադիր առաջատար վեց կուսակցություններից մեկի ղեկավար, նախկին արտգործնախարար և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը, ըստ որի` հիմա ամենապատեհ ժամանակն է Հայաստանի վրա ճնշում գործադրելու և նրանից զիջումներ ստանալու համար։
Ըստ Սաֆրաստյանի` տվյալ հարցում Թուրքիայի ընդդիմադիրները կիսում են կառավարող կուսակցության տեսակետը և գտնում են, որ պետք է օգտվել առկա հնարավորությունից, այսինքն` Հայաստանին վրա ճնշումներ գործադրելու քաղաքականությունը, ըստ էության, Թուրքիայի քաղաքական շրջանակների ընդհանուր մոտեցումն է։
Նշենք, որ Թուրքիայում հերթական համապետական ընտրությունները՝ միաժամանակ նախագահական և խորհրդարանական, նախատեսված էին 2023 թվականի հունիսի 18-ին, սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բուրսայում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ համապետական ընտրությունների օր է նշանակվել մայիսի 14-ը:
Լրահոս
0