https://armeniasputnik.am/20230126/gvortsi-vorakn-u-tempy-petq-e-pvokhel-pashinjann-ardzanagrec-kapital-tsakhsery-terakatarvel-en-54366761.html
Գործի որակն ու տեմպը պետք է փոխել. Փաշինյանն արձանագրեց` կապիտալ ծախսերը թերակատարվել են
Գործի որակն ու տեմպը պետք է փոխել. Փաշինյանն արձանագրեց` կապիտալ ծախսերը թերակատարվել են
ՀՀ վարչապետը հայտնեց, որ ճանապարհաշինության ոլորտում ներկա պահին կան շուրջ 90 մլրդ դրամի կնքված պայմանագրեր, որոշ մրցույթներ էլ ընթացքի մեջ են։ 26.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-26T13:39+0400
2023-01-26T13:39+0400
2023-01-26T13:41+0400
արփի փաշինյան
կոմունալ ծախսեր
բյուջե
հհ կառավարություն
ծրագիր
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/01/1a/54363437_0:0:2560:1440_1920x0_80_0_0_e4d33ac12d5cf875d16b1feb459fca43.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. 2022թ–ի պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը թերակատարվել են։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` չբացահայտելով թերակատարված ծրագրերի ու ցուցանիշների մանրամասները։Փաշինյանը համապատասխան նախարարներին հանձնարարեց փոխել կապիտալ ծախսերի մասով աշխատանքի որակն ու տեմպը` միաժամանակ հիշեցնելով, որ այդ աշխատանքները համակարգում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։Թերակատարումը կենցաղ–մշակութային խրոնիկ խնդիր է. տնտեսագետը` կապիտալ ծախսերի մասինՆշենք, որ 2022թ–ի բյուջեի կատարողականի հունվար–սեպտեմբեր ամիսների տվյալներով` կապիտալ ծախսերը Հայաստանում թերակատարվել էին 36.8 տոկոսով։Բյուջեով նախատեսված կապիտալ շինարարությունը կազմում է 390 մլրդ դրամ։ 2023-ի բյուջեով այդ գումարը հասցվել է 548 մլրդ դրամի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/01/1a/54363437_382:0:2302:1440_1920x0_80_0_0_2b44f2aa0ced0058335772fdb8b80313.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արփի փաշինյան, կոմունալ ծախսեր, բյուջե, հհ կառավարություն, ծրագիր
արփի փաշինյան, կոմունալ ծախսեր, բյուջե, հհ կառավարություն, ծրագիր
Գործի որակն ու տեմպը պետք է փոխել. Փաշինյանն արձանագրեց` կապիտալ ծախսերը թերակատարվել են
13:39 26.01.2023 (Թարմացված է: 13:41 26.01.2023) ՀՀ վարչապետը հայտնեց, որ ճանապարհաշինության ոլորտում ներկա պահին կան շուրջ 90 մլրդ դրամի կնքված պայմանագրեր, որոշ մրցույթներ էլ ընթացքի մեջ են։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. 2022թ–ի պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը թերակատարվել են։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` չբացահայտելով թերակատարված ծրագրերի ու ցուցանիշների մանրամասները։
«Կապիտալ ծախսերը մենք շարունակաբար թերակատարում ենք։ Չնայած, երեկ մենք տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հետ աշխատանքային հանդիպում ունեինք և արձանագրեցինք, որ այս պահի դրությամբ մենք ճանապարհաշինության ոլորտում ունենք շուրջ 90 մլրդ դրամի արդեն իսկ կնքված պայմանագրեր։ Եվ պիտի հույս ունենանք, որ այդ աշխատանքներն ամբողջությամբ կիրականացվեն և համոզված ենք, որ նաև նոր մրցույթներ էլ տեղի կունենան»,– ասաց Փաշինյանը։
Փաշինյանը համապատասխան նախարարներին հանձնարարեց փոխել կապիտալ ծախսերի մասով աշխատանքի որակն ու տեմպը` միաժամանակ հիշեցնելով, որ այդ աշխատանքները համակարգում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Նշենք, որ 2022թ–ի բյուջեի կատարողականի հունվար–սեպտեմբեր ամիսների տվյալներով` կապիտալ ծախսերը Հայաստանում թերակատարվել էին 36.8 տոկոսով։
Բյուջեով նախատեսված կապիտալ շինարարությունը կազմում է 390 մլրդ դրամ։ 2023-ի բյուջեով այդ գումարը հասցվել է 548 մլրդ դրամի։