00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Եգիպտոսի նախագահի հայաստանյան այցն իրոք պատմական է և չափազանց կարևոր. Արմեն Պետրոսյան

ՀՀ–ն կարող է կամուրջի դեր խաղալ Եգիպտոսի ու ԵԱՏՄ երկրների միջև կապերի ամրապնդման գործում
Բաժանորդագրվել
Արաբագետ Արմեն Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայ–եգիպտական հարաբերություններին և այդ համատեքստում նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսիի հայաստանյան այցին։
Եգիպտոսի նախագահի հայաստանյան այցն անշուշտ պետք է համարել պատմական ու չափազանց կարևոր, ինչը պայմանավորված է մի շարք իրողություններով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեսակետ հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը։
Տարածաշրջանային այցի շրջանակում առաջիկա օրերին Հայաստան կժամանի Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին: Հայաստան ժամանելուց առաջ Եգիպտոսի նախագահը հունվարի 27-28-ին կլինի Ադրբեջանում։
«Երկու երկրների հարաբերությունները նախկինում էլ բավականաչափ բարձր մակարդակի վրա են եղել, սակայն մի շարք օբյեկտիվ պատճառներով՝ իրական ներուժին ոչ համարժեք։ Եգիպտոսը չափազանց կարևոր դերակատար է Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և առհասարակ արաբամուսուլմանական աշխարհում` մշտապես ունենալով առաջնորդողի հավակնություններ այնպիսի երկրների հետ մրցակցային պայմաններում, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Իրանը»,– նշեց Պետրոսյանը։
Արաբագետի դիտարկմամբ`Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա խնդիրները որոշ չափով կաշկանդել են Եգիպտոսին, որպեսզի շատ ավելի ազատ քաղաքականություն վարի Հայաստանի նկատմամբ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ փոխվեց ստատուս–քվոն արցախյան հիմնախնդրում, Եգիպտոսը շատ ավելի ազատ գործելու հնարավորություն ստացավ։
«Մինչ այժմ եղած մյուս խոչընդոտը կապված էր վերջին տասը տարիների ընթացքում Եգիպտոսի ներքաղաքական զարգացումների հետ։ «Արաբական գարնան» հետևանքով այդ երկրում տեղի ունեցան հեղափոխական զգալի փոփոխություններ, և միայն վերջին շրջանում է ներքին կյանքը կայունացել, ինչի շնորհիվ Եգիպտոսը հետզհետե տարբեր տարածաշրջաններում վերադառնում է իր նախկին հավակնություններին»,– ասաց մեր զրուցակիցը։
Եգիպտոսի նախագահն առաջին անգամ կժամանի Հայաստան
Պետրոսյանի կարծիքով` Եգիպտոսի հետ համագործակցության ընդլայնումը կարևոր է նաև տնտեսական տեսանկյունից` երկկողմ չիրացված ներուժն առարկայացնելու առումով, քանի որ այդ երկիրն ընձեռում է բազմապիսի հնարավորություններ, այդ թվում նախադրյալներ ստեղծվելով ակտիվ փոխգործակցության համար հատկապես զբոսաշրջության ոլորտում։
«Լինելով փոքր երկիր` Հայաստանն իր հերթին պետք է ակտիվ գործի և դրսևորի նախաձեռնողականություն, ի ցույց դնի հեռանկարային բոլոր ուղղությունները, որոնք կարող են լինել երկկողմ հարաբերությունների զարգացման տիրույթում։ Ցանկացած քաղաքականություն, եթե չի ունենում տնտեսական հիմքեր, ինչ–որ փուլում լճանում է»,– ասաց Պետրոսյանը։
Արաբագետի խոսքով` Հայաստանը կարող է կայուն կամուրջի դեր խաղալ Եգիպտոսի ու ԵԱՏՄ երկրների միջև կապերի ամրապնդման գործում։ Ըստ նրա` եգիպտացի գործարարները Հայաստանում համատեղ բիզնեսներ հիմնելուց հետո եվրասիական շուկա մտնելու հնարավորություն կունենան, իսկ հայկական արտադրանքն էլ կհայտնվի արաբական շուկայում։
Նշենք, որ Եգիպտոսի նախագահի հայատանյան այցին նպաստել է նախորդ տարվա նոյեմբերին ՀՀ նախագահի այցելությունը Եգիպտոս։ Շարմ էլ Շեյխում՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ կոնֆերանսի (COP-27) շրջանակում, ևս այդ մասին խոսվել է:
Լրահոս
0