Երուսաղեմում հարձակվել են սինագոգի վրա. կան մահացածներ և վիրավորներ

© AFP 2023 / AHMAD GHARABLIՀրաձգություն Երուսաղեմում
Հրաձգություն Երուսաղեմում - Sputnik Արմենիա, 1920, 27.01.2023
Հրաձգություն Երուսաղեմում
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ոստիկանությունը տեղի ունեցածն ահաբեկչություն է որակել։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Երուսաղեմում սինագոգի վրա հարձակում և հրաձգություն է տեղի ունեցել։ Միջադեպի հետևանքով 7 մարդ է մահացել, ևս 10-ը տուժել է։ Տեղեկությունը հայտնում է Jerusalem Post թերթը` վկայակոչելով իսրայելական ոստիկանությանը։
Ոստիկանության տվյալներով` հրաձիգը սպանվել է Նեվե–Յակով շրջանում, երբ նրան ցանկացել են ձերբակալել։ Առնվազն երկու վիրավոր ծայրահեղ ծանր վիճակում են։
Նշվում է, որ հարձակվողը կրակել է ավտոմատ զենքից։ Տեղի ԶԼՄ–ների տեղեկություններով ահաբեկիչը կարող էր և միայնակ չլինել։ Հատուկ ջոկատայինները տեղում օպերացիա են իրականացնում։
Լրահոս
0