Լևոն Տեր–Պետրոսյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ

© Sputnik / Asatur YesayantsԼևոն Տեր–Պետրոսյանը
Լևոն Տեր–Պետրոսյանը  - Sputnik Արմենիա, 1920, 27.01.2023
Լևոն Տեր–Պետրոսյանը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանդիպումը կայացել է ՀՀ առաջին նախագահի առանձնատանը։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ–ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Տեղեկությունը հայտնում է Տեր–Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
Հանդիպումը կայացել է ՀՀ առաջին նախագահի առանձնատանը։
«Զրույցի ընթացքում նախագահ Տեր-Պետրոսյանը հատկապես կարևորել է Լաչինի միջանցքի անհապաղ և անխափան վերագործարկման անհրաժեշտությունը»,– գրել է Մուսինյանը:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0