00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բանակը վերադարձել է ջոկատային տրամաբանության. այս իրավիճակը սպասելի էր Մանուկյանի համար

Բաժանորդագրվել
Պատգամավորի կարծիքով` ստեղծված իրավիճակը հնարավոր է վերափոխել այլ աշխարհայացքի տեր ղեկավարության պայմաններում։
Հայկական բանակը կանոնավորից վերադարձել է ջոկատային տրամաբանության։ Sputnik Արմենիայի եթերում այս տեսակետը հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նրա խոսքով` տարիներ շարունակ բանակի վերաբերյալ բամբասանքները, ցեխարձակումն ու քննադատությունները, ինչպես նաև բանակի հեղինակազրկման, դրա ակունքներում կանգնածների հետապնդման վերջին չորս տարվա պետական քաղաքականությունն է հասցրել ստեղծված իրավիճակին` բանակի կազմալուծմանը։
«Հասել ենք մի տեղ, որ ասես մուրացկան լինենք` մե՛կ ՀԱՊԿ–ից խաղաղապահ ենք մուրում, խնդրում, որ գան, մե՛կ ուրախանում ենք եվրոպացի դիտորդական առաքելություններով... Արդյունքում ունենում ենք անպաշտպան վիճակ։ Այսօր եկել, հասել ենք 2023 թվական, երբ նշում ենք հայոց բանակի կազմավորման 31–ամյակը, ու, ցավոք, ամբողջական համակարգ որպես այդպիսին այլևս չունենք»,–ասաց Մանուկյանը։
Ընդդիմադիր պատգամավորի դիտարկմամբ` այսօր մեր կանոնավոր բանակի կենտրոնացված ղեկավարության փոխարեն կարելի է տեսնել համազգեստով միավորների կամ կամավորների, որոնք կանգնած են 18-19 տարեկան զինվորների կողքին։ Երկրի համար այս դժվար իրավիճակում Մանուկյան ողջունելի է համարում կամավորների աշխատանքը, որը փաստում է նրանց նվիրվածություն հայրենիքին, բայց միևնույն ժամանակ նշում է, որ դրա խորքում թաքնված են մեծ խնդիրներ։
«1992–93 թվականից հետո կուռ, կենտրոնացված համակարգով ձևավորված մեկ միասնական օրգանիզմ բանակը այսքան տարի անց նորից վերադարձել է ջոկատային տրամաբանության»,–շեշտեց նա։
Մանուկյանի խոսքով` հայոց բանակն այսօր հասել է մի վիճակի, որ նույնիսկ ազատամարտի հերոս համարվող և երկրապահների ղեկավար Սասուն Միքայելյանն է ասում, թե բանակը թույլ է, դրա համար էլ Ադրբեջանը, քանի որ հզոր զենքեր ունի, ամեն րոպե թիրախավորում է մեր ԶՈւ–ն։
Այս իրավիճակը, պատգամավորի կարծիքով, սպասելի էր, քանի որ 2018 թվականից հետո առաջին հոգեբանական հարվածը ստացավ հենց բանակը, երբ որպես ԶՈւ–ի թիվ մեկ հիմնախնդիր դարձան ներքնաշորն ու սննդի խնդիրը։
Միևնույն ժամանակ նա համոզված է, որ շատ արագ հնարավոր է վերադառնալ երբեմնի կանոնավոր բանակին, եթե այլ կամքի և աշխարհայացքի տեր ղեկավարություն լինի։
Հիշեցնենք` հունվարի 28–ին ՀՀ ԶՈւ–ն նշում է իր կազմավորման 31-ամյակը։ 1992թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց ագային բանակի ստեղծումը:
«Ներողություն եմ խնդրում». Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Բանակի օրվա կապակցությամբ
Լրահոս
0