Հայաստանի մի շարք տարածաշրջաններում ձյուն է գալիս

© Sputnik / David GalstyanՁնապատ ճանապարհ
Ձնապատ ճանապարհ - Sputnik Արմենիա, 1920, 28.01.2023
Ձնապատ ճանապարհ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արարատի, Աբովյանի, Հրազդանի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Լրահոս
0