Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ուրարտու» ակումբ

© Photo : official site of FC Urartu«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի կազմը համալրել է ֆրանսիացի հարձակվող Յայա Սանոգոն
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի կազմը համալրել է ֆրանսիացի հարձակվող Յայա Սանոգոն - Sputnik Արմենիա, 1920, 28.01.2023
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի կազմը համալրել է ֆրանսիացի հարձակվող Յայա Սանոգոն
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
30-ամյա ֆուտբոլիստը Ֆրանսիայի մինչև 20 տարեկանների հավաքականում աշխարհի չեմպիոն է։ Նա «Արսենալի» հետ նվաճել է Անգլիայի գավաթը և սուպերգավաթը:
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Յայա Սանոգոն տեղափոխվել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ: Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի կազմը համալրել է ֆրանսիացի հարձակվող Յայա Սանոգոն։ Սանոգոյին մաղթում ենք հաջող ելույթներ ու նվաճումներ թիմի հետ»,–նշված է հաղորդագրության մեջ։
30-ամյա ֆուտբոլիստը Ֆրանսիայի մինչև 20 տարեկանների հավաքականում աշխարհի չեմպիոն է, խաղացել է այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Լոնդոնի «Արսենալն» ու «Կրիստալ Փելասը», Ամստերդամի «Այաքսը» և ֆրանսիական «Թուլուզը»։ Սանոգոն «Արսենալի» հետ նվաճել է Անգլիայի գավաթը և սուպերգավաթը:
Նշենք, որ Յայա Սանոգոն հանդես կգա 99 համարի մարզաշապիկով։
Հիշեցնենք, որ Հայաստանի պերմիեր լիգայի գարնանային հատվածից առաջ «Ուրարտուն» գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
«Ուրախ եմ, որ դարձա «դեղին-սև» ընտանիքի մի մասը». «Ալաշկերտը» նոր կենտրոնական պաշտպան ունի
Լրահոս
0