00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Պետական ամբողջ համակարգի առաքելությունը մեկ անձի իշխանությունը պահպանելն է. Ավետիսյան

Պետական ամբողջ համակարգի առաքելությունը մեկ անձի իշխանությունը պահպանելն է. Ավետիսյան
Բաժանորդագրվել
Կառավարման հարցերի փորձագետ Հովհաննես Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է պետական համակարգում տեղի ունեցած վերջին հրաժարականներն ու նշանակումները։
Հայաստանում մարդիկ պաշտոնի են նշանակվում ոչ թե մասնագիտական կարողությունների, այլ լոյալության սկզբունքից ելնելով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց հանրային կառավարման հարցերի փորձագետ Հովհաննես Ավետիսյանը` մեկնաբանելով պետական համակարգում տեղի ունեցած վերջին հրաժարականներն ու նշանակումները։
«Քանի որ նրանք նշանակվում են զուտ լոյալության և ոչ թե պրոֆեսիոնալիզմի ու պետական ծառայության, պետությանը ծառայելու սկզբունքներից, հետևաբար, այդ պաշտոնները դիտարկում են որպես հնարավորություն հետագայում մեկ այլ` ավելի լավ վարձատրվող աշխատանքի տեղափոխվելու։ Այդ իսկ պատճառով էլ քմահաճ վերաբերմունք են ցուցադրում` չունենալով ու չդրսևորելով պատասխանատվության որևէ էլեմենտ»,– ասաց Ավետիսյանը։
Փորձագետի դիտարկմամբ` պետական կառավարման համակարգում այսօր բացակայում են նաև հանրությանը ծառայելու գիտակցումը, դրանից բխող պատասխանատվությունն ու հպարտությունը։
«Սա ընդհանուր մոտեցում է պետական համակարգին, վերաբերմունք է, որը գալիս է երկրի ղեկավարից, և մենք տեսնում ենք համակարգային լուրջ խնդիր` իր տարբեր դրսևորումներով։ Ամբողջ պետական համակարգը զուտ լուծում է մեկ անձի իշխանության պահպանման խնդիր, և բոլորի առաքելությունը կայանում է միայն այդ մեկ անձի իշխանությունը պահպանելը»,– ասաց մեր զրուցակիցը։
Այս տեսակետից Ավետիսյանն անիմաստ է համարում նաև կադրային վերջին փոխատեղումներից ինչ–որ արդյունքներ ակնկալելը։
Հիշեցնենք` անցնող շաբաթվա ընթացքում աշխատանքից ազատվելու դիմում են ներկայացրել ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչության ղեկավար Գեորգի Ավետիսյանը, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն էլ հրաժարվել է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
Թե ինչ աշխատանքի են անցնելու այս պաշտոնյաները և ովքեր են փոխարինելու նրանց, ԶԼՄ–ները միայն ենթադրություններ են անում։
Հունվարի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` արտաքին գործերի նախարարի տեղակալ է նշանակվել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խորհրդական, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին խոսնակ Վահան Կոստանյանը։
Հունվարի 25-ին աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել նաև Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։ Նրա հետ ազատման դիմում են ներկայացրել նաև փոխմարզպետ Կարեն Մանուկյանը, ինչպես նաև հայեցողական պաշտոն զբաղեցնողները։
Կառավարության վերջին նիստում Շիրակի մարզպետ նշանակվեց «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ–ի տնօրեն Մուշեղ Մուրադյանը։
Լրահոս
0