00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Այստեղ կա ամեն ինչ». ռուսաստանցի վիրաբույժը հիմա էլ Հայաստանում է կյանքեր փրկում

© Sputnik / Aram NersesyanՊյոտր Դրևալ
Պյոտր  Դրևալ - Sputnik Արմենիա, 1920, 29.01.2023
Բաժանորդագրվել
Հայաստանը, վերջին շրջանում, ժամանակավոր կամ մշտական տուն է դարձել բազմաթիվ ռուսների համար։ Sputnik Արմենիան զրուցել է ռուսաստանցի բժշկի հետ, որն արդեն մի քանի ամիս է՝ ղեկավարում է ԲԿ-ներից մեկի թորակոսկոպիկ ծառայությունը։
Առաջին ու ամենաերկարատև ճամփորդությունը դեպի Հայաստան։ Այսպես է բժիշկ Պյոտր Դրևալը սկսում տեղափոխվելու իր պատմությունը։ Նա արդեն մի քանի ամիս է՝ ղեկավարում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի թորակոսկոպիկ ծառայությունը։
© Sputnik / Aram NersesyanՊյոտր Դրևալ
Руководитель торакоскопической службы Медицинского центра Сурб Григор Лусаворич Петр Древаль - Sputnik Արմենիա, 1920, 23.01.2023
Պյոտր Դրևալ
Բժիշկ դառնալու որոշումը դեռ երեխա ժամանակ է կայացրել․ ասում է՝ առանձնահատուկ սեր ու հետաքրքրություն ուներ այն ամենի հանդեպ, ինչը շնչավոր է, դպրոցում էլ ամենասիրելի առարկան կենսաբանությունն էր։ Երկար ժամանակ չպահանջվեց հասկանալու համար, որ միայն բժիշկ կուզենար դառնալ։
© Sputnik / Aram NersesyanՊյոտր Դրևալ
Руководитель торакоскопической службы Медицинского центра Сурб Григор Лусаворич Петр Древаль - Sputnik Արմենիա, 1920, 23.01.2023
Պյոտր Դրևալ
«Օրդինատուրայում ընդհանուր վիրաբուժություն սովորեցի, որովհետև կրծքային վիրաբույժ դառնալու համար աստիճաններով պիտի անցնես։ Իսկ թորակալ վիրաբուժությունն ինձ դուր եկավ, որովհետև նման էր հետաքրքիր խաչբառի՝ չկան միանման հիվանդներ, ամեն դեպք յուրահատուկ է, անընդհատ պետք է մտածես, լուծումներ գտնես։ Սա բժշակական բոլոր մասնագիտացումների մեջ ամենաստեղծագործականն է»,- ասում է բժիշկ Դրևալը։
Երբ սխալը կյանք արժե. բժիշկը պատմում է պատերազմի և խաղաղության օրերի աշխատանքի մասին
Օրդինատուրայում սովորելու տարիներին արդեն աշխատանքի է անցել Մոսկվայի քաղաքային տուբերկուլյոզի դեմ պայքարի գիտագործնական կենտրոնում որպես կրծքային վիրաբույժ։ Այստեղ 10 տարուց ավելի է աշխատել, առնչվել բարդագույն դեպքերի հետ։ Տպավորվել է հատկապես դրանցից մեկը։
«Երիտասարդ կին էր, տուբերկուլյոզն ամբողջովին քայքայել էր թոքերը։ Վիրահատությունը տևեց 12 ժամ։ Դժվար վիրահատություն էր, բայց արդյունքը եղավ այն, որ երիտասարդ կնոջ կյանքը ոչ միայն փրկվեց, այլև նա հետո երեխա լույս աշխարհ բերեց»,- ժպտալով պատմում է բժիշկը։
Մի քանի տարի նաև Քաղաքային օնկոլոգիական հիվանդանոցում է աշխատել որպես թորակալ վիրաբույժ, օնկոլոգ, նաև ղեկավարել է Պլետնյովի անվան օնկոլոգիական բուժկենտրոնի օնկոթորակալ վիրաբուժության բաժանմունքը։ 44-ամյա երիտասարդ բժիշկն ունի մոտ 2 տասնամյակի աշխատանքային փորձ, փրկել է հարյուրավոր կյանքեր։
© Sputnik / Aram NersesyanՊյոտր Դրևալը պատրաստվում է վիրահատության
Руководитель торакоскопической службы Медицинского центра Сурб Григор Лусаворич Петр Древаль - Sputnik Արմենիա, 1920, 23.01.2023
Պյոտր Դրևալը պատրաստվում է վիրահատության
Հայաստան տեղափոխվելու որոշումը կայացրել է գործընկերների ազդեցությամբ։ Նրանք պատմել էին, թե որքան հանգիստ, հյուրընկալ երկիր է Հայաստանը, ասել, որ այստեղ արժե ոչ միայն հանգստանալ, այլև մշտական բնակություն հաստատել։
Ամուսնու զոհվելուց հետո ծածուկ կերակրում էր գերուն. 116 բժիշկների մասին՝ մեկ գրքում
Այդպես ընտանիքի և 3 երեխաների հետ (կրտսերը Հայաստան տեղափոխվելուց հետո է ծնվել) տեղափոխվեց Հայաստան, աշխատանքի անցավ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ Ասում է՝ առաջին հաճելի անակնկալն իր համար տեխնիկական հագեցվածությունն էր։ Այստեղ կա ամեն ինչ, նույնիսկ այնպիսի բաներ, որ Մոսկվայում չկան։
«Երկրորդ բանը, որ նկատեցի, այն է, որ բոլոր բժիշկները, որոնց հետ ես աշխատում եմ, շատ հետաքրքրված են իրենց աշխատանքով։ Ես չեմ հանդիպել մի բժշկի, որը գալիս է իր ժամը պարզապես լրացնելու համար, այստեղ մարդիկ են, որոնք սիրահարված են իրենց գործին և սրտանց են աշխատում։ Սա շատ կարևոր է»,- ասում է Դրևալը։
Բժիշկը Հայաստանում արդեն մի քանի բարդ վիրահատություններ է իրականացրել։ Ընդ որում` այն վիրահատությունները, որոնք մեր երկրում մեծամասամբ կտրվածքով կամ բաց եղանակով են անում, ռուսաստանցի բժիշկն իրականացնում է թորակոսկոպիկ ճանապարհով։ Օրինակ` էխինակոկային կիստաների հեռացման ժամանակ (ինչը մեր երկրում առավել հաճախ կտրվածքով են անում) բժիշկ Դրևալը գործի է դնում թորակոսկոպիան: Թվարկում է՝ վերջերս կատարել է թոքի ու լյարդի հսկա էխինակոկային կիստաների, ուռուցքների հեռացում, թորակոսկոպիկ թիմէկտոմիաներ և այլն, և սրանք հնարավորությունների փոքր մասն են միայն:
© Sputnik / Aram Nersesyan

Պյոտր Դրևալը վիրահատարանում

Պյոտր  Դրևալը վիրահատարանում - Sputnik Արմենիա
1/4

Պյոտր Դրևալը վիրահատարանում

© Sputnik / Aram Nersesyan

Պյոտր Դրևալ

Պյոտր  Դրևալ - Sputnik Արմենիա
2/4

Պյոտր Դրևալ

© Sputnik / Aram Nersesyan

Պյոտր Դրևալ

Պյոտր  Դրևալ - Sputnik Արմենիա
3/4

Պյոտր Դրևալ

© Sputnik / Aram Nersesyan

Պյոտր Դրևալը վիրահատարանում

Պյոտր  Դրևալը վիրահատարանում - Sputnik Արմենիա
4/4

Պյոտր Դրևալը վիրահատարանում

1/4

Պյոտր Դրևալը վիրահատարանում

2/4

Պյոտր Դրևալ

3/4

Պյոտր Դրևալ

4/4

Պյոտր Դրևալը վիրահատարանում

Դրևալն ուրախ է, որ կարողանում է տարիներով կուտակած փորձն այստեղ՝ Հայաստանում ծառայեցնել։
© Sputnik / Aram NersesyanՊյոտր Դրևալը վիրահատարանում
Руководитель торакоскопической службы Медицинского центра Сурб Григор Лусаворич Петр Древаль - Sputnik Արմենիա, 1920, 23.01.2023
Պյոտր Դրևալը վիրահատարանում
Աշխատավայրը դեռ նոր է, գրաֆիկը՝ գերզբաղված, դրա համար էլ Հայաստանում շրջել դեռ չի հասցրել։ Բայց ամեն ինչ դեռ առջևում է։ Երեխաներն արդեն նկատելի առաջընթաց ունեն հայերենի հարցում, ինքն էլ նրանցից է փորձում սովորել։ Նշում է` լեզվական առաջընթացին խանգարում է այն, որ այստեղ բոլորը ռուսերեն խոսում են, հաղորդակցվելու խնդիր չի առաջանում։
«Ես ռուս եմ, բայց շատ հայերից ավելի հայ եմ»․ ինչ է պատմում Անդրեյը արցախյան պատերազմներից
Ի՞նչն է անհանգստացնում թոքային վիրաբույժին Հայաստանում` ծխողների մեծ թիվը։ Կատակում է՝ ծխախոտի հոտը Երևանի երկրորդ բույրն է դարձել։ Եթե այս հարցը մի կողմ թողնենք, ապա ոչ մի այլ բացասական նկատառում Հայաստանի մասին չկա։ Մթնոլորտը ջերմ է, մարդիկ` բարեհամբույր ու հոգատար։ Հայաստանը հարմարավետ երկիր է երեխաներ մեծացնելու, աշխատելու ու ապրելու համար։
Լրահոս
0