00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հռոմի Պապը կոչ է արել կարգավորել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը

© AP Photo / Remo CasilliՀռոմի Պապ Ֆրանցիսկոսը
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը - Sputnik Արմենիա, 1920, 29.01.2023
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նա նաև անդրադարձել է Մերձավոր Արևելքում կատարվող իրադարձություններին և մտահոգություն է հայտնել Իսրայելում տեղի ունեցողի վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Պետրոսի հրապարակից կոչ է արել Իսրայելի և Պաղեստինի իշխանություններին երկխոսության ուղիներ գտնել ու հորդորել է վերջ դնել Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով ստեղծված անմարդկային իրավիճակին։ Նման կոչերով Հռոմի Պապը հանդես է եկել հավատացյալներին ուղղված ավանդական կիրակնօրյա ուղերձում։
Հռոմի Պապը խոսելով Լաչինի միջանցքի մասին` շեշտել է, որ տեղի բնակչությունը հակահումանիստական պայմաններում է հայտնվել ցրտի պայմաններում։
«Անհրաժեշտ է միջազգային մակարդակում գործադրել ամբողջ բոլոր ջանքերը` ի շահ մարդկանց խաղաղ լուծումներ գտնելու համար»,– ասել է կրոնապետը, որն առաջին անգամ չէ, որ ուշադրություն է հրավիրում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վրա։
Նա նաև մտահոգություն է հայտնել բախումների նոր փուլում պաղեստինցիների և իսրայելցիների մահվան առթիվ։
«Մեծ ցավով եմ ընդունում Սուրբ հողում տեղի ունեցողը, մասնավորապես 10 պաղեստինցու մահվան մասին տեղեկությունները։ Նրանք սպանվել են Պաղեստինում` իսրայելական հակաահաբեկչական օպերացիայի ժամանակ։ Մտահոգիչ է նաև այն, թե ինչ է տեղի ունեցել Երուսաղեմում` ուրբաթ երեկոյան, երբ 7 իսրայելցի հրեա սպանվել է պաղեստինցու կողմից, մի քանիսն էլ վիրավորվել են սինագոգից դուրս գալուց»,– ասել է Հռոմի Պապը։
Նրա խոսքով` մահերի այն շղթան, որն օրեցօր աճում է, միայն փակում է երկու ժողովրդի միջև վստահության ցանկացած հույս։ Կրոնապետը հիշեցրել է նաև, որ տարեսկզբից տասնյակ պաղեստինցիներ են սպանվել իրայելցի զինվորականների հետ բախումների ժամանակ։
Հիշեցնենք, որ 2022 թ. դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0