ԱՄՆ–ն ուկրաինական ճգնաժամի նախաձեռնողն ու ամենամեծ շարժիչն է. Չինաստանի ԱԳՆ

CC BY-SA 4.0 / Max12Max / The Ministry of Foreign Affairs of the PR China, Beijing (cropped, resized and color corrected)Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության շենքը
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության շենքը - Sputnik Արմենիա, 1920, 30.01.2023
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության շենքը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ է արել այլևս զենք չմատակարարել Ուկրաինային։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Չինաստանը համարում է, որ ուկրաինական ճգնաժամի նախաձեռնողն ԱՄՆ-ն է։
«Միացյալ Նահանգները ուկրաինական ճգնաժամի նախաձեռնողն ու ամենամեծ շարժիչն է, որն անընդհատ ծանր և հարձակողական զենք է ուղարկում Ուկրաինա՝ մեծացնելով հակամարտության տևողությունը և ինտենսիվությունը։ Եթե ԱՄՆ-ն իսկապես ցանկանում է հնարավորինս շուտ վերջ տալ ուկրաինական հակամարտությանը, ապա պետք է դադարեցնի զենքի մատակարարումը»,– ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը, որի խոսքը մեջբերում է «Sina»-ն։
Նինգն այսպես է պատասխանել չինական պետական ձեռնարկությունների կողմից Ռուսաստանին ռազմական կամ տնտեսական օգնության ենթադրյալ ապացույցների մասին հարցին:
Իտալիան ու Ֆրանսիան Ուկրաինային 800 մլն եվրոյի ՀՕՊ համակարգ կտրամադրեն․ ԶԼՄ
Ինչ վերաբերում է Պեկինի աջակցությանը Մոսկվային, ապա դիվանագետը վստահեցրել է, որ ՉԺՀ-ն կրակի վրա յուղ չի լցնում։
Ուկրաինայի ԶՈւ–ն հրթիռակոծել է Լուգանսկի հիվանդանոցներից մեկը, 14 մարդ է մահացել. կադրեր
Լրահոս
0