00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե անհապաղ քայլեր չարվեն, ԼՂ հայերն անհնարին ընտրության առջև կկանգնեն. Եղիշե Կիրակոսյան

© Photo : official site of the Government of RAԵղիշե Կիրակոսյան
Եղիշե Կիրակոսյան - Sputnik Արմենիա, 1920, 30.01.2023
Եղիշե Կիրակոսյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՄԱԿ–ի միջազգային դատարանը վերջին հույս է ԼՂ հայերի համար, հայտարարել է Հայաստանի ներկայացուցիչը։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Ադրբեջանը շրջափակել է Լաչինի միջանցքը և ոչ մի կերպ այն բացելու քայլեր չի անում` գրեթե միաձայն միջազգային դատապարտման լույսի ներքո։ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումների ժամանակ ասաց ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ, միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Թեթև սրտով չենք եկել այստեղ։ Այս հարցերը պետք է վաղուց լուծված լինեին ՄԱԿ–ի ԱԽ միջամտությամբ 2022-ի դեկտեմբերի 20-ի որոշմամբ։ Սակայն Ադրբեջանը կարծես հաստատակամ է ԼՂ հայերին ոչնչացնելու իր մտադրության մեջ։ ԼՂ–ում մեկ անձ արդեն իսկ մահացել է բուժօգնության բացակայությունից` շատերը կարող են նման ռիսկի առաջ կանգնել։ Մթերային խանութները դատարկ են, սնունդը կտրոններով են բաժանում, դեղերի պակասորդ կա, մի շարք ձեռնարկություններ դադարեցրել են իրենց գործունեությունը»,–ասաց նա։
Կիրակոսյանը հայտնեց, որ ադրբեջանական կողմը գազը քանիս ամբողջովին կտրել է, իսկ էլցանցի ծանրաբեռնվածությունն անջատումների է հանգեցնում։ Բացի այդ, ԼՂ–ում դպրոցներն ու մանկապարտեզներն ամբողջովին փակ են, երեխաները բաժանվել են իրենց ընտանիքներից։
Նա շեշտեց` ի հեճուկս այս մարդասիրական ճգնաժամի` Ադրբեջանը փորձում է արդարացնել ու երկարաձգել շրջափակումը` բնապահպանական կեղծ թեզերի անվան տակ։ Մինչդեռ, Ադրբեջանը 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պարտավոր է ապահովել քաղաքացիների ու բեռների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով։
Կիրակոսյանը նշեց նաև, որ ԵՄ–ն, ԵԽ–ն, ԱՄՆ–ն, Ֆրանսիան և մի շարք այլ պետություներ արդեն իսկ դատապարտել են Ադրբեջանի քայլերը։ Ավելին, մեկ ամիս առաջ ՄԻԵԴ–ը որոշում հրապարակեց` պահանջելով Ադրբեջանից բացել ճանապարհը ծանր հիվանդների ու ճանապարհներին մնացած մարդկանց համար։ Սակայն Ադրբեջանն այս որոշումն էլ անտեսեց։
«Արդարադատության միջազգային դատարանը վերջին միջոցն է` եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, ԼՂ հայերն անհնարին ընտրության առջև կկանգնեն` թողնել իրենց պապենական տները, կամ մնալ այնտեղ ու սովամահ լինել։ Ադրբեջանի նախագահը պահանջել է, որ ԼՂ հայերը մեկնեն այնտեղից»,–ասաց նա։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0